Մի քանի կյանքի խորհուրդներ, որոնց մարդիկ զուր են «լայքում» համացանցում
ՀասարակությունՀաճախ մարդիկ հոգեբանական օգնության են դիմում ինտերնետին, բայց այնտեղ միշտ չէ, որ կարող ես գտնել օգտակար և ճիշտ խորհուրդներ: Նրանցից ոմանք հնչում են մոտիվացնող, բայց իրականում դրանք միայն կործանարար ազդեցություն են ունենում: Իհարկե, յուրաքանչյուր իրավիճակի կարող եք նայել տարբեր անկյուններից, բայց ավելի լավ է իմանալ, թե որ խորհուրդներից պետք է խուսափել և ինչու:
Վատ խորհուրդ 1․ «Միշտ եղիր այնպիսին, ինչպիսին կաս»
Առաջին հայացքից ճիշտ է հնչում, բայց միայն այն դեպքում, եթե դուք արդեն զգում եք ձեզ որպես մի ամբողջություն, ով շատ բաների է հասել և լիովին բավարարված է իր կյանքով: Եթե դա այդպես չէ, ապա թերևս խնդիրն այն է, որ որոշ ոլորտներում կամ որակումներում դուք հրաժարվում եք փոփոխությունից: Մտածեք դրա մասին:
Վատ խորհուրդ 2. «Աշխատանքին միշտ տրվեք 100%-ով»
Եթե դուք ունեք շատ պատասխանատու օր աշխատավայրում, երբ դուք պետք է հնարավորինս դրսևորեք ինքներդ ձեզ, ապա կարող եք տրվել մինչև 200%, բայց եթե դա նորմալ օր է, իսկ դուք ամեն օր տքնաջան աշխատում եք և ինքներդ ձեզ գցում հոգնածության մեջ, ապա պետք է կանգ առնել և հիշել. օրվա մեջ պետք է ոչ միայն աշխատել, այլ նաև հանգստանալ: Սա վերաբերում է նաև տնային գործերին:
Վատ խորհուրդ 3. «Միշտ ասացեք այն, ինչ մտածում եք»
Իսկ այս խորհուրդը նույնիսկ դրական չի թվում: Բանն այն է, որ ցանկալի է մի լավ մտածել յուրաքանչյուր բառի շուրջ, քանի որ կարող եք վիրավորել մարդուն՝ նույնիսկ չնկատելով: Եղեք հանդուրժող, հարգեք ուրիշների սահմանները, և այդ դեպքում նրանք նույնպես կհարգեն ձերը: