Թույլատրվել է Ալցհեյմերի հիվանդության նոր դեղամիջոցի օգտագործումը
ՀասարակությունՀիվանդությունների վերահսկման եվրոպական կոմիտեն խորհուրդ է տվել թույլատրել Leqembi անվանումով դեղամիջոցը, որն օգտագործվում է Ալցհայմերի հիվանդության դեմ: Այս մասին գրում է euronews.com-ը:
2024 թ-ի տարեսկզբին կոմիտեն վաճառքի թույլտվության բացասական եզրակացություն էր տվել: Ուսումնասիրության ընթացքում ապացուցվել է, որ դեղամիջոցը դանդաղեցնում է հիվանդությամբ պայմանավորված ճանաչողական անկումը: Դեղը թույլատրվում է միայն այն մարդկանց համար, ովքեր ունեն ApoE4 գենի մեկ օրինակ, քանի որ դրա առկայությունը հիվանդության զարգացման հայտնի ռիսկի գործոն է:
Ալցհայմերն անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որը դեմենցիայի ամենատարածված ձևն է: Ենթադրվում է, որ Եվրոպական միությունում 7,8 միլիոն մարդ ունի այս խնդիրը: