2024 PT5 աստերոիդը հեռացել է մերձերկրյա ուղեծրից
Հասարակություն2024 PT5 աստերոիդը հեռացել է Երկրից և դադարել է համարվել պայմանական երկրորդ Լուսինը: Շուրջ 11 մ տրամագծով օբյեկտը մեր մոլորակի ձգողության ուժի ազդեցության տակ 2024-ի սեպտեմբերի 29-ին մոտեցել էր Երկրին և երկու ամսից էլ քիչ ժամանակ էր անցկացրել նրա հետ «ընկերակցությամբ»:
Այս ընթացքում աստղագետները ավելի շատ հնարավորությու ունեցան ծանոթանալու 2024 PT5-ի հետ և եկան այն եզրակացության, որ այն կարող է լինել Լուսնի մի հատված:
2024 PT5 օբյեկտը աստերոիդների Արջունա խմբի մասն է կազմում։ Դրանք Արեգակի շուրջը շարժվում են Երկրին մոտ ուղեծրով և ընդհանուր առմամբ համարվում են մերձերկրյա օբյեկտներ։ 2024 PT5-ի դիտարկումները բացահայտել են, որ այն բավականին արագ է պտտվում՝ մեկ ժամից պակաս ժամանակահատվածում, ինչը տեղի է ունենում, երբ աստերոիդ հարվածի արդյունքում է առաջացած լինում։
Այս հայտնագործությունը հիմք է տվել ենթադրելու, որ Արջունա աստերոիդները առաջացել են մեծ երկնային մարմինների կողմից Լուսնին հարվածելու արդյունքում։ Արբանյակի մակերեսին կան բազմաթիվ խոշոր խառնարաններ, ուստի այս հնարավորությունը չպետք է զարմանալի լինի: