Տորեցկը շուտով կընկնի. ռուսական հետևակը արդեն տեսանելի է քաղաքի բոլոր ծայրամասերում. Ուկրաինական աղբյուր Վարդան Ղուկասյանի hրատապ թողարկումը Քեզ այսօր փաստացի պատերազմ են հայտարարել, ընկալի դա. Վլադիմիր Մարտիրոսյան Ալիեւը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին. Շարմազանով Ալիևը ստանձնել է քաղաքակա՛ն սևագործ բանվորի դերը. Հենրիխ Դանիելյան Ձեզ հետ միասին ոչինչ սարսափելի չէ, մահն արհամարած ունեմ. ուղիղ մեկ տարի՝ առանց Հովհաննես Գալաջյանի Էսկալացիայի վտանգը շարունակում է կախված մնալ ՀՀ-ի գլխին. փորձագետի դիտարկումը Թևանյան Անդրանիկ, սույն մանրապատումը հիշում ես չէ՞...Լեւոն Նազարյան «222 Լավա»-ն վերադառնում է Հայաստան Սուրբ Ծննդյան տնօրհնեքի մասին

Պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը,փակելու թշնամության էջը, խոսել թուրք գործընկերների հետ

Հասարակություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում․Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Մալթայի նախագահությանը՝ անցնող՝ մարտահրավերներով լի տարվա ընթացքում կազմակերպությունում նախագահության համար:

Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես։

Մինչ Հայաստանը երկար ժամանակ հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ողջ տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ զգուշացնելով ուժի կիրառման վաղ նախազգուշացման ազդանշանների մասին և կոչ անելով արագ և վճռական գործողությունների, ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը, մեղմ ասած, շարունակել են մնալ անգործուն:

Սակայն մեր քննադատությունը պետք է ընկալել միայն այն համատեքստում, որ մենք ցանկանում ենք ունենալ արդյունավետ անվտանգային կազմակերպություն՝ անկախ հաստատություններով, որոնք գործում են խստորեն պահպանելով իրենց մանդատները, պարտավորությունները և սկզբունքները՝ առանց հաշվի առնելու որևէ այլ հանգամանք։

Ձերդ գերազանցություններ,

Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված հարցերում։ Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։
Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն։

Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։ Այս նպատակով մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնել որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։

Հարգելի՛ գործընկերներ,

Քանի որ մոտենում ենք Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակի կարևոր հանգրվանին, լավ հնարավորություն է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն հստակ և միանշանակ վերահաստատի իր հավատարմությունը ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներին: Այս առումով Ֆինլանդիայի նախագահությունը վճռորոշ նշանակություն կունենա ԵԱՀԿ-ն ավելի արդիական և արդյունավետ ուղիով տանելու հարցում՝ մասնավորապես ուժեղացնելու վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման ջանքերը:

Եզրափակելով՝ մենք կցանկանայինք հավաստիացնել մեր ֆին գործընկերներին, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն աշխատել՝ այս կազմակերպության կարևոր աշխատանքը առաջ մղելու համար։

Շնորհակալություն:






Տորեցկը շուտով կընկնի. ռուսական հետևակը արդեն տեսանելի է քաղաքի բոլոր ծայրամասերում. Ուկրաինական աղբյուրՎարդան Ղուկասյանի hրատապ թողարկումըՔեզ այսօր փաստացի պատերազմ են հայտարարել, ընկալի դա. Վլադիմիր ՄարտիրոսյանԱլիեւը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին. ՇարմազանովԱլիևը ստանձնել է քաղաքակա՛ն սևագործ բանվորի դերը. Հենրիխ ԴանիելյանՁեզ հետ միասին ոչինչ սարսափելի չէ, մահն արհամարած ունեմ. ուղիղ մեկ տարի՝ առանց Հովհաննես ԳալաջյանիԷսկալացիայի վտանգը շարունակում է կախված մնալ ՀՀ-ի գլխին. փորձագետի դիտարկումըԹևանյան Անդրանիկ, սույն մանրապատումը հիշում ես չէ՞...Լեւոն Նազարյան«222 Լավա»-ն վերադառնում է ՀայաստանՍուրբ Ծննդյան տնօրհնեքի մասինՔո իրապես անկեղծ, նվիրյալ զավակների ու քո ինքնակազմակերպման մեջ պետք է փնտրես քո փրկությունը, ժողովո՛ւրդԵթե ​​Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ. Իլհամ ԱլիևԿրկեսից՝ վանդակ, այնուհետև՝ փրկություն․ Հայաստանում ևս մեկ արջ ազատվեց գերությունիցԱմենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնԵրեւանում կինը փորձել է ինքնասպան լինել Facebook-ը դադարեցնում է իր «փաստերի ստուգման» ծրագիրը. Ցուկերբերգ Հայտնի է դարձել 15-ամյա աղջկա կյանքից հեռանալու պատճառը․ նոր մանրամասներՄշակվել է սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման նոր մեթոդՑուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին. դրանք վերաբերում են գրաքննությանըԱՅՍՕՐ ԲԱՆԱԿ ՄԵԿՆԵՑԻՆ ՇԻՐԱԿՑԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ2025 թվականը քաղցկեղի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում կարող է բեկումնային տարի լինել. The EconomistՀունաստանում հայտնաբերվել է բյուզանդական վերջին կայսրի դիմանկարըՄասնագետը նշել է, որ տոն օրերին հնդկահավի միսը նախընտրելի է ուտելՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդանի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներՊՆ-ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններիցՊանրով բագետների պատրաստման կարճ և հիանալի բաղադրատոմսԵրջանիկ մարդկանց գաղտնիքները. փորձեք ներդրեք այս միքանի սովորությունները 2025 թվականին և փոխեք ձեր կյանքըԱյս սեզոնին դող. պատճառը, բուժումը և կանխարգելումըԱՄՆ գլխավոր վիրաբույժը կոչ է արել ալկոհոլային խմիչքների պիտակների վրա տեղադրել քաղցկեղի առաջացման վտանգի նախազգուշացումներ Ինչպես դադարել բարդացնել կյանքը. մասնագետը նշել է մի քանի արդյունավետ միջոցՄիլիարդատեր Բեզոսն ասել է, որ աշխարհն ավելի լավն է դարձել ամեն ինչում, բացի մի բանիցՀՀ ԱԺ իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի «չեն ճանաչում». Այդպես կվարվի երեւի խոզը. Արցախի ԱԺ նախկին պատգամավորՏարոն Գևորգյանն ազատվել է աշխատանքից․ նրան կփոխարինի Օֆելյա ՍիմոնյանըԴամասկոսի օդանավակայանը բացվել է միջազգային չվերթների համարՀովիկ Աղազարյանը ներկայացրել է իր հիմնադրած կուսակցության ծրագրի նախագիծըԱնդրանիկ Թևանյանի ստերի եւ վախերի մասին բացահայտում. Հենրիխ ԴանիելյանԻ՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. մեդիափորձագետի խորհուրդըԱնդրանիկ Թեւանյանն այն մարդն է, ով «մոռացել» է իր եւ իր մերձավորների դերը կապիտուլյանտի իշխանության գալու գործում. ԳրիգորյանՓետրվարի 1-ից հանրային տրանսպորտի ծառայություններից օգտվելու համար ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. ԿոստանյանՎեհափառը շնորհավորել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբԱռաջին ելույթի ժամանակ նույնիսկ բեմից ընկել եմ. Հրաչ Մուրադյանը փակագծեր է բացումԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներինՀետտոնական շրջանը հատկապես ծանր են տանում միայնակները. Հոգեբանը տալիս է լուծման բանալինԻնչու է գույքահարկի դրույքաչափն ամեն տարի բարձրանում. պարզաբանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը (տեսանյութ)20-ամյա կինը փորձել է նետվել Հաղթանակի կամրջիցԵրևանի տրանսպորտի QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատվել է․ ժողովուրդն իրեն «քցված» է համարումՓետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրըՈրդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունըՊապիկյանը և ԶՈւ ԳՇ պետն այցելել են ՊՆ կենտրոնական հավաքակայան, զրուցել զորակոչիկների հետԲժիշկը զգուշացրել է, թե ով և ինչու չպետք է նույնիսկ երբեմն սալ ուտի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top