Այդ իրենք սպանությունից ու կոռուպցիայից չպետք է խոսեն. 2003 թվի դժբախտ դեպքն են հիշում, հազարավոր երեխեքի կոտորեցին. Լևոն Քոչարյան
ՀասարակությունԻնձ թվում է՝ իրենք շատ լավ գիտեն մեր համարձակության մասին, նիստերի դահլիճում նստելով չի, ոչ էլ մեկ անագամ է դա ցույց տրվել, իսկ կոռուպցիայի և մնացած այն ամեն ինչի մասին ինչ խոսել են, այս մարդիկ վեց ու կես տարի է՝ իշխանության են, մենք էլ բազմիցս ասում ենք՝ գնացեք, ցույց տվեք:
«Մի բան է, երբ որ իրենք որպես ընդդիմություն էին խոսում ու լրիվ այլ բան, երբ արդեն ունեն իշխանություն ու բոլոր գործիքներն ամեն ինչ ստուգելու։
Քոչարյանը նշեց, որ մեր քաղաքացիները, թեկուզ, իրենց ընտրողները, պետք է այդ պահանջը դնեն ու հարցնեն՝ լավ 6.5 տարի խոսել, խոսել անընդհատ, վերջ ի վերջո ինչ-որ բաներ պետք է ցույց տան չէ՞:
Հարցին՝ ի՞նչ էր պատասխանում նիստերի դահլիճում, երբ Ալեն Սիմոնյանն իրենից հարցնում էր՝ ինչքա՞ն փող ունեք, նա ասաց.
«Տեսեք, ըստ երևույթին, իրենք այդ իրենց նույն սկավառակը 10 տարուց ավելի է պտտում են նախ որպես ընդդիմություն, հիմա որպես իշխանություն:
Կոնկրետ չեմ էլ հիշում հիմա արդեն, ինչ-որ իր հարցն այնպիսի հարց չէր իհարկե, որ պատասխան էր պահանջում, բայց եթե իրենք հետ են գնում 2003 թիվ ու դժբախտ դեպք են հիշում, Պողոս Պողոսյանի դեպքը, կամ ասում են՝ դուք կոռուպցիայից ո՞նց կարող եք խոսել, այդ այս մարդիկ ուղղակի սպանությունից ու մնացած բաներից պարզապես իրավունք չունեն խոսելու, հազարավոր երեխեքի տարել կոտորել են, իրենց պատճառով ստեղծված պատերազմով այն ելքով, որ ունեցանք»: