Լուկաս Սելարայանը վաղաժամ կխզի պայմանագիրը «Ալ-Ֆատեհի» հետ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը բանակցություններ է վարում «Ալ-Ֆատեհի» հետ պայմանագրի վաղաժամ խզման վերաբերյալ։
32-ամյա խաղացողը ցանկանում է վերադառնալ արգենտինական «Բելգրանո», որտեղ սկսել է իր կարիերան։ Այս մասին հայտնել է արգենտինական ակումբի նախագահ Լուիս Ֆաբիան Արտիմեն։
«Մենք պետք է պայմանագիր կնքենք նրա հետ հաջորդ տարի: Նա կմնա Սաուդյան Արաբիայում ևս մեկ տարի, բայց այդ երկրում նա երկար չի ցանկանում մնալ»,- «Բելգրանոյի» նախագահի խոսքերն է մեջբերում 351deportes-ը։
Արգենտինական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Սելարայանը հրաժարվել է տեղափոխվել «Բոկա Խունիորս»։