Շուտով Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստ կհրավիրեն, նա երկու ճանապարհ ունի. Մալյան
ՆերքաղաքականՎԵՏՕ շարժման ղեկավար ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ գրում է.
«Հովիկ Աղազարյանի թեման համատարած խինդ և զվարճանք է պատճառել, բայց առաջարկում եմ ռացիոնալ մոտենանք այս երևույթին: Բոլորի համար պարզ է, որ նիկոլը հոշոտելու է Աղազարյանին, և դա անելու է իրեն հատուկ ստորությամբ՝ ոչ իր, այլ ՔՊ ական պատգամավորների ձեռքերով: Շուտով Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստ կհրավիրեն: Աղազարյանը երկու ճանապարհ ունի.
1. Չդիմադրել Նիկոլին և հաստատապես խժռվել վերջինիս կողմից: Հիշեցնեմ որևէ մեկին չի հաջողվել Նիկոլի հետ պայմանավորվել, նա բոլոր նման փորձ անողներին լափել է:
2. Դիմադրել, պահելով մանդատը իմպիչմենթին ակտիվորեն մասնակցելու խոստումով ու ստանալ հանրության աջակցությունը: Թե որ տարբերակը կընտրի արդեն անկախ պատգամավոր Աղազարյանը, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, փաստենք, որ վերադարձ դեպի ՔՊ նա այլևս չունի, որքան էլ այս փուլում նրան լռեցնելու համար փորձեն «ընկերաբար» խոստանալ որոշ ճարպիկ քպ-ականներ»: