Գեղա՞մ, քո կարծիքով էդ երազը մենակ դու՞ ես տեսել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԴԱՍԱԿԱՆ
( ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ` ՎԵՐՋԻՆԻՍ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՄԱՆԴԱՏԸ ՉԴՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Не надо печалиться, вся жизнь впереди. Вся жизнь впереди, надейся и жди!
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻ` ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գեղամը կանգնի, ընդդիմադիր դաշինքը կկոտրի։
**
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Ըստ քաղտեխնոլոգների` Գեղամին ուչաստկովի ազդեցությունից տանելով, Նիկոլը սկսեց ԱԺ ընդդիմության լուստրացիան։
**
ԵՐԱԶԱՀԱՆ
(ՔՈՉԱՐՅԱՆԸ` ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՆՐԱ` «ՈՐԴԻՍ ԵՐԱԶՈՒՄ ԵԿԱՎ ԵՎ ԱՍԱՑ ՆԻԿՈԼԻՆ ՆԵՐԻՐ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գեղա՞մ, քո կարծիքով էդ երազը մենակ դու՞ ես տեսել, մենք էլ ենք տեսել, բայց քո պես աշխարհով չենք արել։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ՆԻԿՈԼԸ` ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ)
Այ տա, հիմի իմ խնդրանքը քո համար հե՞չ։
**
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻՆ
(ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ «ՓՐԱՅՄ ՌԻԶ» ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մի «Փրայմ ռիզ» էլ քո աթոռի համար արա։
**
ՁՄԵՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ
Մաշկավեներական հիվանդանոցից հայտնում են, որ ՔՊ խմբակցությունը դաշնակ ա ընկել, ու Նիկոլը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել դրանից:
**
Ըստ Միգել Սերվանտեսի` Աղազարյան Հովիկը իրեն Դոն Կիխոտի տեղն ա դրել, կռվի է եկել հողմաղաց քամի անող Նիկոլի հետ:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ )
Երկու Գեղամի գլուխ մի Հայաստան խմբակցության մեջ չի տեղավորվում: