Կդադարեցվի Հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած հատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 4-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։