Քյարամյանի միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են, սարսափելի բաներ են եղել, որոնք հիմա չեմ կարող ասել. Աղազարյան
Ես հանգամանքների բերումով ՀՅԴ-ից հեռացվել եմ, եւ եթե նկատել եք, այսքան ժամանակ ես ՀՅԴ-ի հասցեին որեւէ վատ բան չեմ ասել, չեմ ասելու նաեւ ՔՊ-ի մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ եւ ՀՅԴ-ից է հեռացվել, եւ հիմա էլ՝ ՔՊ-ից:
«Ամենասարսափելին այն է, որ այս ամեն ինչը էն չի: Քյարամյանի հետ այս միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են: Իրկան պատճառը չեմ կարող ասել, սարսափելի բաներ են, դրանք մի քանի ամիս հետո կպարզվի:
Ես գիտեմ, թե նույն ոչխարների հետ կապված գործը ոնց է ջրի երես եկել: Մեր քաղաքացիներից մեկը, որ ինձ հետ ծանոթ է, ուրիշ գործով եղել է օպերատիվ քննության մեջ, եւ ինչ-որ մեկի հետ զրույց է ունեցել, որտեղ ասել է, որ Աղազարյան Հովիկը էսքան փող է առել: Իրավապահները լսել են, չէին կարող չարձագանքել, հետեւաբար, ես չեմ կարծում, որ սա սարքած է:
Պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպը, բոլորիդ աչքի առաջ է, դա էլ չենք ասի, որ սարքած է, որովհետև մենք ենք դիմել դատախազին, որ այդ բանը անեն»,-ասաց Աղազարյանը: