Այս փուլում Թուրքիան է համակարգում «3+3» հարթակի աշխատանքը. Զախարովա
Ամենշաբաթյա ճապազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է «3+3» հարթակի աշխատանքին:
«Ռուսաստանը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած նախարարների հանդիպման ժամանակ քննարկել է «3+3» հարթակի շրջանակում փոխգործակցության ընդլայնման հարցը։ Հաշվի առնելով այդ հանդիպման արդյունքները՝ թուրքական կողմը մյուս մասնակիցների հետ իրականացնում է անհրաժեշտ աշխատանք, սակայն այս փուլում այդ աշխատանքը համակարգում է հենց Թուրքիան»,- ասել է Զախարովան:
Նա լրագրողներին խորհուրդ է տվել աշխատանքի ընթացքի վերաբերյալ մեկնաբանությունների համար կապ հաստատել թուրքական կողմի հետ