Նովոռոսիյսկում պայթյուններ են տեղի ունեցել, աշխատում է հակաօդային պաշտպանությունն
Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստային քաղաքում գիշերը մի քանի պայթյուն է որոտացել։ Այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով քաղաքի բնակիչներին։
93.ru առցանց պարբերականը գրել է քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի մասին։ Այդ տեղեկատվությունը հաստատել է Նովոռոսիյսկի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Յամենսկովը։
Քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն կեսգիշերին Telegram-ում Նովոռոսիյսկի բնակիչներին կոչ է արել մնալ անվտանգ վայրերում, բաց տարածք դուրս չգալ և հանգստություն պահպանել։ «Նովոռոսիյսկում գործում է հակաօդային պաշտպանությունը, բոլոր ծառայությունները բերվել են մարտական պատրաստության վիճակի»,- ասվում է նրա գրառման մեջ։
Հնարավոր հարձակման հետևանքների մասին առայժմ տեղեկություններ չկան։ ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերն ու առավոտյան ռուսական 8 շրջանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք