Դպրոցի մոտ 16-ամյա երիտասարդի են դանակահարել
ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» «աջ գոտկային շրջանի պատառոտված արյունահոսող վերք»-ով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Հ. Ա-ն, որին Գյումրի ք․ 10-րդ դպրոցի մոտակայքում դանակահարել է 16-ամյա Ն. Ս-ն։ Վերջինիս ձերբակալել են։ Ըստ տեղեկությունների՝ պատճառը ձնագնդի խաղալիս միմյանց հարվածելու հետ կապված վեճն է եղել։