Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Վահագն Ալեքսանյան
Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի քվեարկությունից հետո արձանագրեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց բյուջեի նախագծին:
Այս համատեքստում նա նկատեց. «Դրանով սահմանվում է, որ ՀՀ զինծառայողները պետք է աշխատավարձ ստանան, ծերերը՝ թոշակ, բանակի համար զենք պիտի գնվի, ամրաշինական աշխատանքներ պիտի կատարվեն: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «Հայաստան» խմբակցության մասին»: