ԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ Ղազարյան «Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից «Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել Նիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց Հայաստանին Ուկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուր Վելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ) «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել «Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ «Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են «Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համար

ՎՏԱՆԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՇԱՏ ՌԵԱԼ Է

Վերլուծություն

Ե­րեկ Նի­կո­լը նո­րից ԱԺ-ում էր եւ հեր­թա­կան ան­գամ սկսեց ժա­մե­րով փի­լի­սո­փա­յել ան­գամ չգի­տես ին­չի շուրջ: Սկ­սե­լով նրա­նից, թե բյու­ջեն բո­լո­րինն է, հա­սավ այն մտքին, թե Հա­յաս­տանն «ազգ-նա­հա­տակ» կար­գա­վի­ճա­կում է, եւ դա հաղ­թա­հա­րե­լու ա­մե­նե­ւին էլ լա­վա­գույն տար­բե­րա­կը «ազգ-բա­նակ» մե­խա­նիզ­մը չէ: Այս­տե­ղից էլ հա­սավ «մտքին», քա­նի որ աշ­խար­հում հա­մա­տա­րած խախ­տում են մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րը, մենք պետք է գոր­ծենք այդ օ­րենք­նե­րի հա­մա­ձայն, որ ու­ժեղ լի­նենք: Մի քիչ էլ Թու­ման­յա­նից խո­սեց եւ, պտտվե­լով, ե­կավ-հա­սավ Ար­ցա­խին:

ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԱՇԱՐՔԸ

Այս եր­կա­րա­շունչ ճա­ռի ի­մաս­տը կար­ծես թե տա­նում էր Նի­կո­լի կող­մից ինք­նաար­դա­րաց­ման հեր­թա­կան փոր­ձին՝ կապ­ված այն ա­մե­նի հետ, թե ինչ տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խի հետ: Ու գլխա­վոր «հիմ­նա­վո­րու­մը» է­լի նույնն էր, ին­չի մա­սին շատ է խո­սել: Թե այդ բո­լոր ա­ղետ­նե­րի հիմ­նա­կան նպա­տա­կը պե­տութ­յուն պա­հե­լու նպա­տակն էր:

Որ­քա­նով է ճիշտ թե սխալ Նի­կո­լը իր այդ փի­լի­սո­փա­յութ­յուն­նե­րով, ար­դեն ան­գամ ի­մաստ էլ չու­նի խո­սել: Ա­ռա­վել եւս, որ այդ ճառն ա­վար­տեց այդ ա­մե­նի հետ միայն Նի­կո­լին հայտ­նի կապ ու­նե­ցող մտքով՝ «Կողմ քվեար­կեք պե­տա­կան բյու­ջեին»: Եվ ի­րոք, ա­մեն մի ող­ջա­միտ մար­դու հա­մար դժվար կլի­նի հաս­կա­նալ, թե որն է ժա­մա­նա­կին Նի­կո­լի ա­րած եւ այս ան­գամ էլ հի­շա­տա­կած` «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, եւ՝ վերջ» հայ­տա­րա­րութ­յան կա­պը 2025թ.-ի պե­տա­կան բյու­ջեի հետ: Չ­նա­յած դրան, Նի­կո­լի այս հա­խուռն մտքե­րի ո­րոշ դե­տալ­նե­րի վրա ի­մաստ ու­նի կենտ­րո­նա­նալ:

Ա­մե­նագլ­խա­վո­րը, որ մինչ իր իշ­խա­նութ­յան գա­լը, Հա­յաս­տա­նը (նե­րառ­յալ՝ Ար­ցա­խը) ա­մե­նե­ւին էլ չու­ներ «ազգ-նա­հա­տա­կի» հո­գե­բա­նութ­յուն: Այն է՝ Հա­յաս­տա­նը պայ­քա­րել եւ պայ­քա­րում էր Ցե­ղաս­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման ուղ­ղութ­յամբ, բայց նաեւ ոչ մի դեպ­քում աշ­խար­հը դա չէր դի­տար­կում` որ­պես Նի­կո­լի ա­սած «ազգ-նա­հա­տա­կի» դրսե­ւո­րում: Ընդ­հա­կա­ռա­կը, Հա­յաս­տանն ըն­կալ­վում էր, որ­պես պա­տե­րազ­մում հաղ­թած կողմ, ո­րի հետ Բա­քուն եւ Ան­կա­րան խո­սում էին «գո­նե 5 շրջան վե­րա­դարձ­րեք» տրա­մա­բա­նութ­յամբ, իսկ Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու, Ցե­ղաս­պա­նութ­յու­նից հրա­ժար­վե­լու եւ նման բա­նե­րի հետ կապ­ված ակ­նարկ ան­գամ չկար: Իսկ պա­տե­րազ­մը Հա­յաս­տա­նը հաղ­թել էր հենց «ազգ-բա­նակ» տրա­մա­բա­նութ­յան շրջա­նակ­նե­րում, որ­քան էլ որ այն ժա­մա­նակ նման տեր­մին դեռ չէր կի­րառ­վում: Իսկ ա­հա Նի­կո­լի օ­րոք է, որ Հա­յաս­տա­նը սկսեց դի­տար­կվել, որ­պես «ազգ-նա­հա­տակ», ո­րին ա­զե­րի­ներն ինչ պա­հանջ ա­սես, որ կա­րող են ներ­կա­յաց­նել: Ա­վե­լին, ո­րը, ինչ­պես հեր­թա­կան ան­գամ նույն Նի­կոլն ար­տա­հայտ­վեց, կանգ­նած է լի­նել-չլի­նե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ:

­Թե ինչ կապ ու­նի սրա հետ գա­լիք տար­վա բյու­ջեն, դա եւս կա­րե­լի է կռա­հել: Պար­զա­պես այն բյու­ջեն եւ հա­րա­կից օ­րենք­նե­րը, ո­րն ըն­դու­նե­լու դեպ­քում կա­րող է վերջ­նա­կա­նա­պես պայ­թեց­նել Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յու­նը, հիմ­նա­վո­րե­լու հա­մար ա­սե­լիք նա ա­ռանձ­նա­պես չու­նի: Այ­սինքն, ի՞նչ մաս­նա­գի­տա­կան հիմ­նա­վոր­ման մա­սին կա­րող է խոսք լի­նել, ե­թե եր­կի­րը գո­յա­տե­ւում է վեց տա­րում կրկնա­պատկ­ված պե­տա­կան պարտ­քի հաշ­վին, եւ կա­րող է ար­դեն պարտք տվող էլ չլի­նել: Գու­մա­րած, որ Ռու­սաս­տա­նը հնա­րա­վո­րութ­յուն էր տվել՝ իր ար­տա­քին ա­ռեւտ­րի ո­րո­շա­կի միջ­նորդ դառ­նալ, դրա­նով նկա­տե­լի մուտ­քեր ա­պա­հո­վել, եւ դա եւս կա­րող է Ա­րեւ­մուտ­քին ծա­ռա­յե­լու պատ­ճա­ռով զրո­յա­նալ: Եվ երբ կա­ռա­վա­րութ­յուն կոչ­վա­ծը, դեռ ան­գամ չըն­դուն­ված, ար­դեն իսկ նվա­զեց­նում է գա­լիք տար­վա բյու­ջեի մա­սին սե­փա­կան կան­խա­տե­սում­նե­րը, ոչ թե պար­զա­պես աս­վա­ծի հիմ­նա­վո­րումն է, այլ նշա­նա­կում է, որ նի­կոլ­յան վեր­նա­խավն ի­րա­կա­նում շատ լավ է հաս­կա­նում, թե ուր են տա­րել եւ տա­նում եր­կի­րը:

ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՄԱՁԱՅՆԻ՞ ԲԱՆԱԿՑԵԼ

Այս ա­մե­նով հան­դերձ, Նի­կո­լի խոս­քում նաեւ հեր­թա­կան ան­գամ մեկ միտք նկատ­վեց, որն ար­դեն մտա­ծե­լու ա­ռիթ ի­րոք տա­լիս է: Նա, ըստ էութ­յան, նո­րից բե­րեց եւ ներ­կա վի­ճա­կը կա­պեց տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ, ո­րի հիմ­քում, հաս­կա­նա­լի է, Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» միտքն է: Ու այս­տեղ այն հարցն է ա­ռաջ գա­լիս, թե ո՞ւր մնաց այդ պայ­մա­նա­գի­րը, ո­րի հետ կապ­ված դեռ ան­ցած ա­միս էին հայ­տա­րա­րում, թե ա­մեն բան հա­մա­ձայ­նեց­ված է եւ մնում է միայն ինչ-ինչ հղկում­ներ՝ ձե­ւա­կեր­պում­նե­րի հետ կապ­ված: Ադր­բե­ջա­նը պաու­զա էր վերց­րել իր մոտ անց­կաց­վող գա­գա­թա­ժո­ղո­վի հետ կապ­ված, ո­րը սա­կայն, վա­ղուց է ա­վարտ­վել, եւ դեռ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել-չստո­րագ­րե­լու, կամ գո­նե արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հանդիպ­ման մա­սին ո­րե­ւէ խո­սակ­ցութ­յուն չկա: Միր­զոյան Ա­րոն այս օ­րե­րին նո­րից եվ­րո­պա­նե­րում է՝ ԵՄ-­Հա­յաս­տան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի հար­ցե­րով եւ Մի­ջազ­գա­յին քրեա­կան դա­տա­րա­նում ինչ-որ քննար­կում­նե­րի մեջ: Իսկ ա­հա Բայ­րա­մո­վը մեկ­նել է Ի­րան, եւ այս այ­ցին, ի­հար­կե, ար­ժե անդ­րա­դառ­նալ:

Այ­ցի պաշ­տո­նա­կան ա­ռի­թը Տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի խորհր­դի 28-րդ նիստն է: Իսկ գործ­նա­կան տե­սանկ­յու­նից շատ ա­վե­լի կա­րե­ւոր է ի­րա­նա­կան կող­մի հետ նրա հան­դի­պում­նե­րը: Այ­սինքն, այն ի­րա­վի­ճա­կը, որ այս պա­հին ստեղծ­վել է Սի­րիա­յի շուրջ, ի­հար­կե, ա­մե­նա­լուրջ կեր­պով Բաք­վի ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում է, հաշ­վի առ­նե­լով, որ տե­ղի ու­նե­ցո­ղը կա­րող է ար­մա­տա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան ծրագ­րե­րի վրա: Այ­սինքն այն, որ Թուր­քիան, որ­քան էլ հեր­քի, բայց կանգ­նած է Սի­րիա­յում հար­ձակ­ման ան­ցած ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րի թի­կուն­քին, հաս­կա­նում են բո­լո­րը: Սա էլ ա­մե­նաէա­կա­նը չէ. ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ Էր­դո­ղա­նը ճիշտ է, այ­սինքն՝ ա­հա­բեկ­չա­կան այս հար­ձակ­ման թի­կուն­քում կանգ­նած են ԱՄՆ-ն­ եւ Իս­րա­յե­լը (նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ քրդե­րը եւս սկսել են գոր­ծո­ղութ­յուն­ներ ընդ­դեմ Սի­րիա­յի բա­նա­կի), ա­պա այն բա­ցա­հայտ հա­վակ­նութ­յուն­նե­րը, ո­րոնք Թուր­քիան ցու­ցա­բե­րում է Հա­լե­պի տա­րա­ծաշր­ջա­նի, ա­սենք նաեւ հյու­սի­սա­յին Ի­րա­քի հան­դեպ, գա­լիս են հու­շե­լու, որ այս ա­մե­նից Ան­կա­րան ակն­կա­լում է մեկ մեծ պա­տառ պո­կել: Ու ե­թե կա­րո­ղա­նա, ա­պա շատ մեծ է դառ­նում ռիս­կը, որ «փոքր եղ­բայր» Ա­լիե­ւը կա­րող է ո­րո­շել, որ մի պա­տառ էլ ինքն է ու­զում, ա­սենք՝ Ս­յու­նի­քի տես­քով:

Ա­մեն դեպ­քում, փաստն այն է, որ այս պա­հին ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­ներն ար­դեն գործ­նա­կա­նում չեն կա­րո­ղա­նում կամ չեն ու­զում ա­ռաջ շարժ­վել: Փո­խա­րե­նը, ո­րո­շա­կի հատ­ված­նե­րում գրո­հում են սի­րիա­կան ու­ժե­րը, ակ­տիվ է ռու­սա­կան ա­վիա­ցիան, կան խո­սակ­ցութ­յուն­նե­ր մեծ հա­կա­հար­ձակ­ման մա­սին: Բայց ընդ­հան­րա­կան ի­մաս­տով այս պա­հին ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ո­րոշ սա­ռե­ցում նկատ­վում է: Եվ, թե­րեւս, սխալ չի լի­նի դա կա­պել Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Ա­րախ­չիի՝ նա­խօ­րեին Սի­րիա եւ Թուր­քիա կա­տա­րած այ­ցի հետ: Ե­րեկ էլ, հի­շա­տակ­ված Տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի խորհր­դի նիս­տում Ա­րախ­չին վե­րա­հաս­տա­տեց, որ նախ՝ Սի­րիա­յում ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներն ի­րա­կա­նաց­վում են «ԱՄՆ-ի եւ Սիո­նիս­տա­կան ​​ռե­ժի­մի ա­ջակ­ցութ­յամբ», այ­սինքն, դեռ Թեհ­րա­նը փոր­ձում է շրջան­ցել Թուր­քիա­յի մաս­նակ­ցութ­յան հար­ցը: Թե ին­չու, բա­ցատ­րում է նրա հա­ջորդ միտ­քը, որ ա­ռա­ջի­կա օ­րե­րին հնա­րա­վոր է ՌԴ-­Թուր­քիա-Ի­րան ձե­ւա­չա­փով հան­դի­պում, մի­գու­ցե այս ան­գամ նաեւ Քա­թա­րի մաս­նակ­ցութ­յամբ: Մ­յուս կող­մից, տե­ղի ու­նե­ցան նա­խա­գա­հա­կան մա­կար­դա­կով շփում­ներ Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի մի­ջեւ, նաեւ` Սի­րիա­յի եւ Թեհ­րա­նի:

Մ­յուս կող­մից, սի­րիա­կան ներ­կա ի­րո­ղութ­յու­նն­երի մեջ ակն­հայտ է նաեւ նա­խա­գահ Ա­սա­դի մե­ղա­վո­րութ­յու­նը: Նա եր­կու-ե­րեք ան­գամ հրա­ժար­վեց Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ Էր­դո­ղա­նի հետ հան­դի­պելու, հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րի գա­լու ա­ռա­ջար­կից: Այ­սինքն, բա­նակ­ցա­յին հար­թա­կում, մեղմ ա­սած, ոչ ճկու­նութ­յուն ցու­ցա­բե­րեց այն ի­րա­վի­ճա­կում, երբ, ինչ­պես ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը ցույց տվե­ցին, այս տա­րի­նե­րին չի կա­րո­ղա­ցել լու­ծել նաեւ բա­զում ներ­քին խնդիր­նե­րը, իսկ 2017թ.-ի հաղ­թա­կան բա­նա­կը, որ հի­մա բազ­մա­պա­տիկ ան­գամ հզոր պետք է լի­ներ, փա­խավ ա­ռա­ջին կրա­կոց­նե­րից: Այ­սինքն, նման է, որ Թեհ­րա­նն ու Մոսկ­վան դեռ փոր­ձում են գոր­ծըն­թա­ցը տա­նել դե­պի բա­նակ­ցա­յին հար­թակ, նաեւ Ա­սա­դին գրե­թե ան­թա­քույց հու­շե­լով, որ պետք է այդ բո­լոր սխալ­ներն ուղ­ղել: Միայն թե Թուր­քիան այս պա­հին ի­րեն պետք է որ ա­վե­լի շա­հե­կան դիր­քե­րում տես­նի եւ ե­թե վստահ լի­նի, որ կկա­րո­ղա­նա ե­ղած դիր­քե­րը պա­հել, այս ան­գամ ար­դեն Էր­դո­ղանն է «պոչ խա­ղաց­նե­լու» բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ նստե­լու հար­ցում: Թեեւ, Թեհ­րա­նը եւ Մոսկ­վան փոր­ձում են Ան­կա­րա­յին ցույց տալ, որ խնդիրն ի­րենց հա­մար ու­նի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յուն, շատ վճռա­կան են տրա­մադր­ված, եւ որ բա­նակ­ցութ­յու­ննե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը կնշա­նա­կի պա­տե­րազ­մի շա­րու­նա­կութ­յուն, ո­րի ել­քը, որ Թուր­քիա­յի օգ­տին կա­րող է լի­նել, ա­մե­նե­ւին էլ դեռ կան­խո­րոշ­ված չէ:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, մինչ այս թեժ օ­րե­րին Ա­րոն եվ­րո­պա­նե­րում ինչ-որ ա­նի­մաստ բա­նե­րով է զբաղ­ված (կամ՝ Ա­րա­բա­թը դի­տա­վոր­յալ ա­մեն ինչ ինք­նա­հո­սի է թո­ղել), իսկ Նի­կո­լը ինչ-որ փի­լի­սո­փա­յա­կան հե­քիաթ­ներ է պատ­մում ԱԺ-ում, Բայ­րա­մովն անկ­հայ­տո­րեն Ի­րա­նում փոր­ձում է գլուխ հա­նել՝ որ­քա­նո՞վ է վճռա­կան Ի­րա­նը, ա­սենք նաեւ Ռու­սաս­տա­նը՝ Թուր­քիա­յին իր նա­խընտ­րած պա­տա­ռը չտա­լու հար­ցում: Ըստ այդմ էլ, ի՞նչ ա­խոր­ժակ կա­րող է փայ­փա­յել Բա­քուն: Ա­ռա­վել եւս, երբ Նի­կո­լը, նույն այդ փի­լի­սո­փա­յա­կան հե­քիաթ­նե­րը պատ­մե­լով, հի­շեց­նենք, շա­րու­նա­կում է Հա­յաս­տա­նին հե­ռու պա­հել ի­րա­կան դաշ­նա­կից­նե­րից: Ի­րանն էլ իր հեր­թին գո­նե այս օ­րե­րին ցույց է տա­լիս, որ ռեալ ռազ­մա­կան պա­տաս­խա­նի փո­խա­րեն, նա­խընտ­րում է ինչ-ինչ բա­նակ­ցա­յին խա­ղե­րը, ո­րոնք դժվար է ա­սել, թե ինչ արդ­յու­նա­վե­տութ­յուն կու­նե­նան: Այ­սինքն, ե­թե նաեւ Ս­յու­նի­քում Ա­լիե­ւը ո­րո­շի հա­տել Թեհ­րա­նի հռչա­կած «կար­միր գծե­րը», մեծ հարց է, թե դա ինչ գործ­նա­կան ար­ձա­գանք կու­նե­նա:






ԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ Ղազարյան«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից«Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորելՆիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց ՀայաստանինՈւկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուրՎելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ)«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են«Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համարՓաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ քովիդի պատճառովՈւկրաինական հենակետում ռուսական գրոհայինները ոչնչացրել են լեհ վարձկաններինԶելինսկին Մոսկվայում ոստիկանական մեքենա է այրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Պոկրովսկի ուղղությամբ մեծ քանակներով այրվում է ՆԱՏՕ-ի տեխնիկանԱնույշ Խուդավերդյանը պաշտոնապես լքել է «Հանրային ձայն» կուսակցությունը. Վարդան ՂուկասյանՀերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք. ԶԱՐՄԱՆՔՀիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Թորոսյանը. ԲԱՄԲԱՍԱՆՔԹուրքիան ու Ադրբեջանը քննարկում են զորավարժությունների ինտենսիվության ավելացման հարցըԱլեն Սիմոնյանը պարգևատրումներ է արելՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». Զուրաբիշվիլի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top