Խորհրդարանը հաստատեց 2025 թվականի ՀՀ պետական բյուջեն
Հասարակություն2025թ–ի ՀՀ պետական բյուջեն ԱԺ–ն ընդունեց 66 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35.5 մլրդ դրամով: Ծախսերը կկազմեն 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ:
Կառավարության պահուստային միջոցները, ըստ բյուջեի նախագծի, ավելացել են 3.3 մլրդ դրամով:
Պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1.6 մլրդ դրամով։