«Neuralink» իմպլանտի կլինիկական փորձարկումներն առաջին անգամ կանցկացնեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս
ՀասարակությունԻլոն Մասկին պատկանող «Neuralink» ընկերության ուղեղի իմպլանտն առաջին անգամ կթեստավորեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Հետազոտությունները տեղի կունենան Տորոնտոյի համալսարանին կից Կանադայի University Health Network (UHN) հիվանդանոցների պետական ցանցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է UHN-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Կանադայում փորձարկումը ենթադրում է «Neuralink» սարքի փոխպատվաստում, ինչը կարևոր ուղենիշ կդառնա բժշկական հետազոտությունների բնագավառում: Դրա համար UHN-ն ստացել է Կանադայի առողջապահության նախարարության համապատասխան թույլտվությունը:
Ըստ հրապարակման՝ ուսումնասիրության նպատակն է գնահատել իմպլանտի և վիրաբուժական ռոբոտի անվտանգությունը, ինչպես նաև որոշել անլար համակարգչի ֆունկցիոնալությունը, որը թույլ կտա բոլոր վերջույթների անդամալուծությամբ տառապող մարդկանց կառավարել սարքերը մտքերի միջոցով։
Neuralink ստարտափը ստեղծվել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կողմից 2016 թ. հուլիսին։ 2024 թ. հունվարի 28-ին «Neuralink»-ն առաջին անգամ իմպլանտ է պատվաստել մարդու ուղեղում:
Օգոստոսի սկզբին Մասկը հայտարարել է, որ իմպլանտ է պատվաստվել երկրորդ հիվանդին։ Սարքն անդամալույծ մարդուն թույլ է տալիս կառավարել համակարգիչը: