«Հրապարակ». Մարզերից վարորդներ են ուզում բերել Երեւան
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր,գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։ Մեզ պատմեցին,որ քաղաքային իշխանությունները նախապես խոստացել են տոմսային միասնական համակարգի գործարկումից եւ հետո բարձրացնել վարորդների աշխատավարձերը, սակայն խոստումը չեն կատարել, իսկ նախկին՝ ստվերային շրջանառությամբ աշխատած վարորդները հույս ունեն, որ համախմբված գործադուլով կարող են հասնել նպատակին, քանի որ քաղաքային իշխնությունը ամեն ինչ կանի հասարակական տրանսպորտի պատճառով բարձրացած հանրային դժգոհությունը բունտի չվերածելու համար:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում