Նեթանյահու կնոջ միջոցով խնդրել է Պուտինից` դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում
ՄիջազգայինԻրանական աղբյուրը հայտնում է.
«Նեթանյահուի կինը մի քանի օր առաջ Մոսկվայում էր։
Նա ուղերձ է փոխանցել՝ խնդրելով Պուտինին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։
Նեթանյահուն, հավանաբար, դեռ դուրս չի եկել նկուղից»։
Աղբյուը նաեւ տեղեկացնում է, որ Մոսկվայից եղել է պատասխան` ձեռնասուն ահաբեկչական խմբավորումներին դուրս բերել Սիրիայից, այդ թվում` Իդլիբից եւ այն հատվածներից, որոնք մինչ այդ Դամասկոսի վերահսկողության տակ չէին: Այսինքն, պետք է վերականգնվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Այլապես դա կարվի ռազմական միջոցներով:
Փաստը, որ Իրանը պաշտոնապես հայտարարեց Սիրիա զորքեր ուղարկելու մասին, Ինչպես նաեւ, որ ռուսական նավատորմը, հիպերձայնային հրթիռների կիրառմամբ, մասշտաբային զորավարժանքներ անցկացրեց Միջերգրականում` Իսրայելի եւ Թուրքիայի աչքի առաջ, գալիս է հուշելու, որ Մոսկվայի նախազգուշացումը, որը, թերեւս, նաեւ Էրդողանը պետք է իրեն հասցեագրված համարի, հենց այնպես` «օդի մեջ» չի արվել: