ՇՏԱՊ. Ավտոբուսների վարորդների կողմից գործադուլի հետքերով. Հայտնի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբ
ԻրավականԵրևանի ավտոբուսի վարորդների կողմից հայտարարված գործադուլի վերաբերյալ։
Հայաստանում ձևավորվել է մի «մշակույթ», որ եթե սենսացիոն մի բան է կատարվում,առանց դրա իրավական գնահատականը տալու, յուրաքանչյուրը փորձում է իր կամ իր կուսակցական շահից ելնելով,տալ գնահատական ։
Այսօր առավոտյան Երևանի ավտոբուսի վարորդները վեր կացան և որոշեցին գործադուլ անել։Արդյունքում պարալիզացվեց քաղաքային տրանսպորտը,երևանցին հայտնվեց մեղմ ասած ոչ դյուրին, անհարմար,ինչ որ տեղ էլ,թող ներվի ստորացած վիճակում։
Գործադուլը ,դա իրավանորմ է, որը կարգավորվում է ներպետական օրենքով։ Մասնավորապես,քաղաքային տրանսպորտի ոլորտում գործադուլ կարող է իրականացվել գործադուլը սկսվելուց առնվազն տասչորս օր առաջ, իրազեկելով գործատուին Եթե այդ կարգը չի պահպանվել,ի հաշիվ երևանցիների այսօրվա վարորդների գործողությունները ոչ միայն իրավաչափ չեն,այլ նաև իրենց մեջ պարունակում են պատասխանատվության ռիսկեր ,ինչես վարչական ,այնպես էլ քաղաքացիա իրավական և քրեաիրավական դաշտում,ուստի և Երևանի քաղաքապետարանը և դատախազությունն ունեն պարտավորություն' տալու այդ գործողությունների իրավական գնահատականը ։
Իրավունքը գիտոււթյուն է բարու և արդարի մասին, ուստի երևանցիների իրավունքը տոտալ ձևով խախտելով, գործադուլի օրենքով սահմանված պարտադիր պայման դիտվող կանոնները չպահանելով գործառույթները հարիր չեն ու պատիվ չեն բերում երևանցուն։
Վարորդները ևս լիիրավ քաղաքացի են,ճորտ և ստրուկ չէ։ Վերջիններիս առերևույթ խախտված իրավունքները ենթակա են վերացման,որոնց իրավական գործիքակազմն առկա է ,բայց բացառապես օրենքի ուժով
Իրավամբ, Հայստանում անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա, որպեսզի օրենքը զանցած քաղաքացին,պետական պաշտոնյան գլխով պատասան տա իր անօրինական արարքի,կամ հանցագործ անգործության համար ,իսկ ,թող ներվի մոր փորից ընկնողն էլ ճանապարհ չփակւ կամ չպարալիզացնի Մայրաքաղաքը' իրինաաշտ քաղաքացուն դնելով անհարմար,անօգնական վիճակում։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան։