Ռադիոլոգ Նունե Եսայանի երջանկահիշատակ պրոֆեսոր հայրիկը շարունակում է շունչ տալ իր անունը կրող կենտրոնին
ԱռողջապահականԿառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է։
8 տարի առաջ՝ 2016 թվականի հենց այս օրը, հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ընտանիքի հովանավորությամբ և աջակցությամբ հինովին վերանորոգումից հետո վերաբացվեց մեր պոլիկլինիկան։
Այն իր վերաբացման օրվանից ի վեր մեր քաղաքացիներին ընդունում է ավելի լուսավոր, ընդարձակ, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրված շենքային պայմաններով՝ ի նպաստ բնակչության առողջության պահպանման և ամրապնդման։
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան մեծ պատվով և պատասխանատվությամբ է կրում մեծ բարերարի անունը, ում ջանքերն ու նվիրումն անգնահատելի են։