Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիև կատարած այցն օգտագործում է իր նախընտրական քարոզարշավում, Tagesschau-ն մեջբերում է ARD-ի լրագրող Վասիլի Գոլոդի խոսքերը։
Թղթակիցը պնդում է, որ Զելենսկին ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին հրավիրել է գալ Կիև։
«Հնարավոր է, որ Օլաֆ Շոլցը ցանկացել է կանխել Մերցի այցը», - ասաց նա:
Մերցը Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարն է և Շոլցի գլխավոր մրցակիցը կանցլերի պաշտոնի համար պայքարում։ Նա հայտարարել է, որ հաղթանակի դեպքում Ռուսաստանին «վերջնագիր» կտա` 24 ժամվա ընթացքում դադարեցնել հարձակումները ուկրաինական ենթակառուցվածքների վրա, հակառակ դեպքում խոստացել է Կիևին մատակարարել հեռահար «Տավրուս» հրթիռներ։ Շուլցը դա համարել է Գերմանիայի ճակատագրի հարցում «ռուսական ռուլետկա» խաղալ:
Կիև ժամանելուն պես Շոլցը հայտարարեց Ուկրաինային 650 միլիոն եվրոյի զենքի հետագա մատակարարումների մասին: