Բելառուսի ԱԽ պետքարտուղարը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
ՄիջազգայինԲելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը դրական իմիջ չի ստեղծում իր համար։ Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Բելառուսը։
«Իհարկե, անդամներից մեկի միտումնավոր բացակայությունը Հայաստանի համար դրական իմիջ չի ստեղծում», - կիրակի «Բելառուս 1»-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Սակայն, հավելել է նա, դա չի ազդում կազմակերպության ընդհանուր օրակարգի վրա։
Վոլֆովիչի խոսքով՝ բոլոր այն հարցերը, որոնք քննարկվել և համաձայնեցվել են հինգշաբթի Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը և ներկայացվել են պետությունների ղեկավարների քննարկմանը, ի վերջո վերանայվել են։