Երևանի մանկապարտեզներից մեկում երեխա է մաhացել․ ի՞նչ է տեղի ունեցել, մանրամասներ
ՊատահարԱյսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարաության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է: Shamshyan-ի տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե.֊ն է։
MediaHub-ի հետ զրույցում ՆԳՆ–ից հաստատեցին լուրը. «Նախնական տեղեկություններով բռնության հետքեր չկան, փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե»։
Արաբկիրի քննչական բաժնում դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: