Հովհաննես Գալաջյանն այսօր կդառնար 61 տարեկան
ՀասարակությունԱռաջին տարեդարձն՝ առանց երկրային հարազատների, առանց իրավունքցիների…, բայց աստվածամարդկանց հետ: Այսպես էր նա անվանում մեր նահատակ հերոսներին՝ բոլոր պատերազմների:
ՍԻՄ կուսակցության հիմնադիր անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, «Իրավունք» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆՆ այսօր կդառնար 61 տարեկան:
Հիմա անտեսանելիորեն եւ վստահաբար` հպարտությամբ, հետեւում է, թե ինչպես է մեծանում որդին, առաջադիմում ու մարզական նոր հաղթանակներ գրանցում, ինչպես է «Իրավունք»-ը շարունակում հարատեւել՝ իր իսկ չափորոշիչով՝ ժամացույցի ճշգրտությամբ: Իսկ հայրենիքի մեջքն ուղղելու հարցում դեռ պարտք ունենք: Այո՛, դուք երիցս ճիշտ էիք, կյանքը շարունակվում է, կռիվը՝ եւս:
Շնորհավոր երկնային ծնունդդ, պարոն Գալաջյան:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
Փա՜ռք քեզ...