Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները հայտնի են. ՖԻՖԱ
ՍպորտՖԻՖԱ-ն ներկայացրել է 2025թ․ աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցներին։ Վերջին ուղեգիրը ստացավ Լիբերտադորեսի գավաթը նվաճած բրազիլական «Բոտաֆոգոն»։
32 թիմերը կբաժանվեն ենթախմբերի։
Ակումբային ԱԱ-2025
Եվրոպա․ «Չելսի», «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», ՊՍԺ, «Ինտեր», «Բորուսիա Դորտմունդ», «Պորտու», «Աթլետիկո Մադրիդ», «Բենֆիկա», «Յուվենտուս», «Զալցբուրգ»։
Հարավային Ամերիկա․ «Պալմեյրաս», «Ֆլամենգո», «Ֆլումինենսե», «Բոտաֆոգո», «Ռիվեր Փլեյթ», «Բոկա Խունիորս»։
Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկա․ «Մոնտերեյ», «Սիեթլ»», «Լեոն», «Պաչուկա», «Ինտեր Մայամի»։
Ասիա․ «Ալ Հիլյալ», «Ուրավա Ռեդ», «Ալ Այն», «Ուլսան»։
Աֆրիկա․ «Ալ Ահլի», «Վիդադ», «Թունիս», «Մամելոդի Սանդաունզ»։
Ավստրալիա եւ Օվկիանիա․ «Օքլենդ Սիթի»։
Աշխարհի առաջնության վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։ Մրցաշարը կանցկավի 2025․թ հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։