Կոբախիձեն բացահայտել է, թե Արեւմուտքն ինչ է պահանջել Վրաստանից (Տեսանյութ)
ՄիջազգայինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացահայտել է, թե Արեւմուտքն ինչ է պահանջել Վրաստանից.
«Որոշ մարդիկ, այդ թվում՝ ԵՄ դեսպանը, մեզ ասացին, որ իրենք կճանաչեն Վրաստանը միայն այն դեպքում, եթե իշխանության վերադառնան մարդասպանները, դահիճները, հեռուստակայանների առևանգողները, բիզնես ռեկետավորողները և մարդիկ, ովքեր սկսել են պատերազմը 2008 թվականին։ Սա մեզ համար հարձակողական դիրք է։ Երբ քեզ հարց են տալիս, որ կամ «նացիստները» պետք է վերադառնան, կամ Վրաստանը արժեք չունի։ Սա, իհարկե, ճիշտ և առողջ վերաբերմունք չէ մեր երկրի նկատմամբ, և որպես դրա շարունակություն մենք դիտարկում ենք հարձակումը ԵԱՀԿ-ի վրա։ Բոլորը պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ Վրաստանում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, երկրում կա ժողովրդավարական իշխանություն, ավարտվել է և՛ խորհրդարանի, և՛ կառավարության ձևավորման գործընթացը, և շուտով կընտրվի Վրաստանի նախագահ։ Բոլոր նրանք, ովքեր հարգում են ժողովրդավարության սկզբունքը, պետք է ընդունեն վրաց ժողովրդի կամքը»։