Հռոմի պապը ողջունել է Լիբանանում հրադադարի ձեռքբերումը
Հռոմի պապը ողջունել է Լիբանանում հրադադարի ձեռքբերումը և հույս հայտնել, որ երկրում նախագահ կընտրվի:
«Ես ողջունում եմ հրադադարը Լիբանանում, թող այն պահպանվի բոլոր կողմերից», - հայտարարել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ավարտից հետո:
«Կոչ եմ անում ապահովել Լիբանանի նախագահի անհապաղ ընտրությունը:
Հուսով եմ, որ բացված խաղաղության շողը կարող է հանգեցնել հրադադարի բոլոր վայրերում, հատկապես Գազայի հատվածում»,- ասել է նա։
Պապը նաև աջակցություն է հայտնել Սիրիային․ «Պատերազմը կրկին բռնկվել է՝ բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով»,- նշել է նա։