Վրաստանն այսօր, ինչպես երբեք, արժանի է Եվրոպային, կանգնեցրեք բռնությունն ու ագրեսիան.Կվարացխելիա
Սպորտ
«Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան անդրադարձել է իր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ արդեն մի քանի օր է՝ շարունակվում են զանգվածային անկարգություններն ու ցույցերը՝ կապված երկրի եվրաինտեգրման հարցի հետ։
«Բարև ձեզ։ Հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին և ցանկանում եմ արտահայտել իմ կարծիքն ու դիրքորոշումը որպես քաղաքացի։ Վրաց ժողովրդի ցանկությունն ու կամքն է՝ գնալ եվրոպական ճանապարհով։ Դա մեր պատմական ընտրությունն է, միակ ճիշտ ընտրությունը և այդ ճանապարհից շեղվելն անընդունելի է։ Այս երկիրը պատկանում է ժողովրդին և ոչ ոք չի կարող լինել ժողովրդի կամքից վեր։
Ցավ եք պատճառում թե՛ երկրին, թե՛ ժողովրդին։ Ցավալի է տեսնել, թե ինչպես են տարբեր տեսանյութեր դառնում վարակիչ, կանգնեցրեք բռնությունն ու ագրեսիան։ Վրաստանն այսօր, ինչպես երբեք, արժանի է Եվրոպային»,- գրել է Խվիչան սոցիալական ցանցերում։