Երաժշտական պրեմիերա. Վահագ Ռաշը ներկայացնում է «Լռե»-ն
ՄշակութայինՀայ երգիչ-երգահան Վահագ Ռաշը հանրությանն է ներկայացնում իր նորագույն ստեղծագործությունը՝ «Լռե»:
Այս բալլադային ռոք կատարումը առանձնահատուկ է իր հուզական խորությամբ և սիրո թեմայի յուրօրինակ մեկնաբանությամբ:
Ուշագրավ է, որ երգն ուղեկցվում է ձեռքով նկարված անիմացիոն տեսահոլովակով, որի հեղինակը Հայկ Սայադյանն է: Անիմացիոն ֆիլմը ոչ միայն տեսողական հաճույք է պատճառում, այլև նուրբ կերպով արտահայտում է երգի հիմնական գաղափարը:
Ստեղծագործական թիմում ներգրավված են՝ Արթուր Սարգսյանը (խոսքի հեղինակ), Վահագ Ռաշը (երաշտության հեղինակ), Կարեն Արզումանյանը (գործիքավորում), Սերգեյ Գասպարյանը (ձայնային ռեժիսուրա):
«Լռե»-ն բացառիկ է իր ամբողջականությամբ, որտեղ երաժշտությունը, բառերն ու վիզուալ պատումը միավորվել են՝ ստեղծելով մեկ ներդաշնակ պատմություն: Յուրաքանչյուր մասնակցի ներդրումն այստեղ էական է և նկատելի: