Ուկրաինան հրատապ օգնություն է խնդրել հինգ երկրից
ՄիջազգայինԷլեկտրաէներգիայի պակասի պատճառով` Ուկրաինան մատակարարումներ է խնդրել հինգ հարևան երկրներից, հայտնել է երկրի էներգետիկայի նախարարությունը Telegram-ի իր ալիքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ընթացիկ օրվա համար կանխատեսվում է ներմուծում Լեհաստանից, Սլովակիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Մոլդովայից՝ ժամում 11 747 ՄՎտ ընդհանուր ծավալով և 1165 ՄՎտ հզորությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Գործակալությունը ուկրաինացիներին կոչ է արել խնայել էլեկտրաէներգիան ցանցերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։
Հինգշաբթի օրը ողջ Ուկրաինայում ուժի մեջ է մտել օդային հարձակման մասին ահազանգը։ Որոշ քաղաքներում և շրջաններում պայթյուններ են գրանցվել: Ազգային Ukrenergo ընկերությունը զգուշացրել է սպառողների համար էլեկտրաէներգիայի հնարավոր 16-ժամյա անջատումների մասին։