«Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում «Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել ՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. Newsweek Ռուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ) «Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել «Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար «Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը Թրամփ ինչին է պետք Գրենլանդիան Ուկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուր

Խորհրդային դպրոցը, նրա տված կրթությունն անմրցելի էր. Գյուլնարա Ալեքսանյան

Տեսանյութեր

«Կառուցիր դպրոցներ, որ հարկադրված չլինես կառուցել բանտեր»,- չգիտեմ, թե ո՞ր հանճարեղ մտածողն է ասել, բայց ճիշտ է ասել, երիցս՝ ճիշտ:

Խորհրդային Հայաստանում ազգային ու պետական արժեքների շարքում իր ուրույն ու աներեր տեղն ուներ կրթությունը: Իզուր չէր, որ այդ ասպարեզը կանոնակարգող ու ղեկավարող գերատեսչությունը Լուսավորության նախարարություն էր կոչվում:

Ամենօրյա ռեժիմով զարգացող գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության, մշակույթի եւ սպորտի հիմքում ընկած էր կրթությունը: Խորհրդային դպրոցն ուժեղ էր, չափազանց ուժեղ, որովհետեւ հենված էր մաշտոցյան դպրոցի վրա. այդ դպրոցն ուներ կրթության եւ դաստիարակության ազգային հայեցակարգ: Այս դպրոցում հարգի էր հերոսականությունը, խիզախությունը, ազնվությունը, մրցակցային հարաբերությունները, գնահատման հինգ նիշային համակարգի միասնությունը, մարդու նկատմամբ ուշադրությունը, միմյանց օգնելը, ճշտապահությունը, եւ այս ամենը սերնդին սովորեցնում էր սեր առ ազգ, առ հայրենիք: Դաստիարակում էր սեր մարդու նկատմամբ եւ ինտերնացիոնալիզմ:

Երկիրը հպարտ էր իր գիտությամբ, արդյունաբերությամբ, մեծագույն մշակույթով, սպորտով: Այս մի բուռ Հայաստանը՝ հենց հույների ու իտալացիների կողմից անվանվել է թանգարան՝ բաց երկնքի տակ…

Հայն իր հայացքը մխրճել էր տիեզերական աստղային գալակտիկաների խորքը, սուզվել օվկիանոսների հատակը: Հայի զավակները ծափահարությունների էին արժանանում աշխարհի մեծ բեմերում: Աշխարհը հաշվի էր նստում հայի հետ, որովհետեւ նրա զավակը՝ Անանիա Շիրակացին էր առաջինը հայտնագործել, որ Երկիրն է պտտվում արեգակի շուրջ: Հայ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքն» էր ընկած ահեղ բյուզանդական կայսրության քաղաքացիական իրավունքների հիմքում եւ ոչ միայն բյուզանդականում: Հայ Գրիգոր անվանյալ, մեծագույն մտածողի եւ ստեղծագործողի լեզուն Բայրոնը պետք է համարեր Աստծո հետ հաղորդակցվելու լեզու: Օ՜… Նարեկացի դու ու քո «Մատյանը», որ դեղ ու դարման պիտի դառնար խռովահույզ հոգիներիս… Հայ Մխիթար՝ Հերացի կոչված, քո գիտական արժեքները պետք է դառնային հիմնաքարը ժողովրդական բժշկությանց: Չեմ մոռանա նաեւ Ամիրդովլաթ Ամասիացուն, ում հայտնագործած ամոքիչ միջոցներից օգտվել է համաշխարհային բժշական համայնքը:

Բազում ճարտարապետական մտքի գոհարները՝ պալատներ, ապարանքներ, բերդեր ու ամրոցներ, վանքեր, եկեղեցիներ, ճանապարհներ ու կամուրջներ կառուցվել են դարերի համար:

Հայ փիլիսոփայական միտքը, նրա Դավիթը, որ փիլիսոփայության հայրենիք Հունաստանից վերադարձավ՝ որպես Անհաղթ, նրա Տաթեւացին ու Նչեցին, պարփակված սեւ սքեմի մեջ, տիեզերքն էին ուսումնասիրում ու Տաթեւի ճոճվող գավազանը, Զորաց քարերը լավագույն ապացույցն են:

Ժամանակն առաջ էր գնում ու այսօր անհնարին է պատկերացնել երաժշտություն՝ առանց Սայաթ-Նովայի, առանց Կոմիտասի եւ Խաչատրյանի:

Ի՞նչ կրթություն ու մշակույթ, եթե ծնված չլինեին Չարենցն ու «Ես իմ անուշ…»-ը, Թումանյանն ու Սեւակը, թե չգրվեր «Անլռելի»-ն, թե չծնվեր Մաթեւոսյանը…

Էլ ի՞նչ թատրոն, թե շունչ չտար Փափազյանին, Ներսիսյանին, Մետաքսյային, Վարդուհուն, Սոս Սարգսյանին ու Աբրահամյանին, որին բոլորը մեծագույն սիրով Խորիկ էին ասում, ու նաեւ այն տխուր կատակերգակը՝ Ֆրունզիկ-Մհերը:

Այս փոքրիկ խոսքով հնարավոր չէ թվարկել այն բոլոր գանձերը, որոնց ուսումնասիրումը զարգացնում էր հայոց կրթությունը Խորհրդային ժամանակներում: Բայց չենք կարող, իրավունք չունենք մոռանալ մեր ազգի զինվորական ուժի մասին. դեռեւս ցարական բանակի գեներալներ Մելիքովն ու Մադաթովը հարգանքի էին արժանացրել հայ զինական պատիվը, իսկ Խորհրդային ժամանակներում ծնվեցին ալիխանյաններ, միկոյաններ ու համբարձումյաններ, ծնվեցին Գայը, Բաղրամյանը, Բաբաջանյանը, Իսակովը:

Ներկա հզոր պետություներից եւ ոչ մեկը չի՛ ունեցել սեւ մելանով մագաղաթի վրա գրված «Գահնամակ» եւ «Զորանամակ» փաստաթղթեր՝ պետության դասական կառուցվածքի մասին:

Հայոց դպրոցը հենված էր մաշտոցյան դպրոցի հիման վրա, որի հիմքում հայոց աստվածային այբուբենն էր:

Ահա, ինչու Խորհրդային դպրոցը, նրա տված կրթությունն անմրցելի էր: Այդ կրթության հայեցակարգերում չկային Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաներ, չկար այլասերման եւ հակաբնական, Աստծո արարչագործությունը խմբագրելու միտում… Այդ կրթությունն անաղարտ էր, մաքուր՝ լեռան կրծքից դուրս հորդող գետակի նման, եւ սերնդին դաստիարակում էր աշխատասեր, ձգտող ու հայրենասեր:

Մանկավարժ

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ






«Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարելՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. NewsweekՌուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ)«Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել«Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԹրամփ ինչին է պետք ԳրենլանդիանՈւկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուրԷսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ)Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար Մարսի վրա գարուն է սկսվել. գիտնականներն արձանագրել են գարնանային «սառցե պայթյուններ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top