Բագրատ Սրբազանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հանդիպման է հրավիրում
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաի պետ Էդվար Ասրյանին հանդիպման է հրավիրում:
Սրբազանն ուզում է, որ ԳՇ պետը տեղեկություններ փոխանցի, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմանին:
«Տեղեկություններ փոխանցի կա՛մ ինձ, կա՛մ, եթե կամքը ներում է, հրապարակային իմաստով տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմանին, սա իր պարտականությունն է»,- ուղիղ եթերում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Նա ընդգծեց` եթե Ասրյանը որևէ կերպ չարձագանքի հրավերին` նշանակում է, որ «ԶՈՒ գլխավոր հրամանատարն ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու ու իշխանություն ունենալու տիրույթում»:
«Բայց մենք վերջին հույսով հավատում ենք, որ հայրենիքի զգացումը, սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի ոչնչացվել ու չի մեռել։ Սպասում ենք արձագանքի, սա ընդունեք որպես բաց հրավեր»,- դիմելով ԳՇ պետին` ասաց Սրբազանը: