Բրիտանական հետախուզությունը պաշտոնապես խոստովանել է, որ օգնում է Կիևին (Տեսանյութ)
ՄիջազգայինԲրիտանական MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը հրապարակավ հաստատել է, որ օգնում են Կիևին:
«Մենք գնահատում ենք գաղտնի գործողությունների մեր ժառանգությունը, որը մենք պահպանում ենք՝ օգնելով Ուկրաինային դիմակայել»,- ասել է բրիտանական հետախուզության MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը։ Ինչն, ընդհանուր առմամբ, նորություն չէր, սակայն նման պաշտոնական խոստովանություն, որ բրիտանացիներն ուղիղ հակամարտության մեջ են ռուսների հետ, հնչում է առաջին անգամ:
Մեծ Բրիտանիայի գլխավոր լրտեսը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ուժեղացնել աջակցությունը Կիևին՝ ընդգծելով, որ Ռուսաստանի հաղթանակը, ենթադրաբար, ուղղակի սպառնալիք կդառնա Արևմուտքի անվտանգության համար։
Մանրամասները` տեսանյութում: