Ի՞նչ մեթոդներ են «Սև ուրբաթ»-ին ընդառաջ խարդախները կիրառում մարդկանց խաբելու համար
ՀասարակությունԽարդախներն ակտիվորեն օգտագործում են վիդեո և աուդիո կեղծ հաղորդագրություններ՝ դիփֆեյքեր, որպեսզի «Սև ուրբաթ»-ի և սեզոնային զեղչերի ժամանակ խաբեն մարդկանց, այս մասին RIA Novosti-ին ասել է Security Code ընկերության կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Ալեքսեյ Կորոբչենկոն։
Կորոբչենկոն նաև նշել է, որ միևնույն ժամանակ, խաբեբաներն օգտագործում են վիդեո և աուդիո դիփֆեյքեր, որոնք նպատակ ունեն համոզել հասցեատերերին, թե իրենք չարագործներ չեն։
Կորոբչենկոն նշել է, որ վաճառքի ժամանակահատվածում ակտիվորեն կեղծվում են հայտնի կայքերը, առցանց խանութները և շուկաները։ Խարդախները սոցիալական ցանցերում և ակնթարթային մեսենջերներում ստեղծում են հայտնի ապրանքանիշերի կամ առևտրային հարթակների կեղծ օգտահաշիվներ և նրանց անունով տեղեկագրեր ուղարկում մարդկանց: