Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպան Դըկոտինյիին
ՆերքաղաքականԻմ համեստ անձի նկատմամբ Ֆրանսիայի դեսպանի նման էմոցիոնալ արձագանքը հերթական անգամ փաստում է, որ իմ կարծիքը կյանքի իրավունք ունի,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ իրեն ուղղված տեքստին՝ նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ դիտարկմամբ,- Իր նման չեմ անցնի կոռեկտության սահմանները և բարեկամ Ֆրանսիայի դեսպանին բարեկամաբար կհորդորեմ՝ ինձ ՀՀ շահերը պաշտպանելու դասեր չտալ»։
Նշենք, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այսօր արձագանքել էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, որով ՀՀԿ-ական քաղաքական գործիչը նկատել էր՝ Ֆրանսիայի դեսպանի՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի մասին գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։
Դեսպանն իր արձագանքում մասնավորապես հասկացրել էր, թե հրապարակումը, որին հղում է արվել Էդուարդ Շարմազանովի կողմից, ամենևին չի վերաբերել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այլ ընդամենը վերահաստատել է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։