Ինչ կարդալ Ամանորյա արձակուրդներին
ՀասարակությունԻնչքան էլ բարդ լինի կտրվել առօրյայից, պետք է չմոռանանք, որ դժվար պահերին մեզ կարող է օգնել միայն առողջ միտքը: Իսկ առողջ միտք ունենալու համար չպետք է դադարենք կարդալ ու կրթվել: Ձեզ առաջարկում ենք գրքերի փոքր ցանկ թե ինչ կարդալ Ամանորյա արձակուրդներին:
Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին – Ռ.Շարմա
«Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» (անգլ.՝ The Monk Who Sold His Ferrari), ինքնակատարելագործման մասին գիրք, որի հեղինակն է գրող և մոտիվացիոն հռետոր Ռոբին Շարման: Գիրքը բիզնես-առակ է՝ հիմնված 25 տարեկանում իրավաբանի գործունեությունն ավարտելուց հետո Շարմայի անձնական փորձի վրա։ 2019 թվականին հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը:
Հակաքաղաքական – Դ. Սամվելյան
Համատարած կարոտ և թախիծ: Հենց այսպես կարելի է բնորոշել Դավիթ Սամվելյանի նոր գիրքը: Գրքի էջերը ողողված են մի անբացատրելի կարոտով: Դա կարոտ է դեպի մարդը և թախիծ, որը լուսավոր է ու տանում է քեզ իր հետևից: Այդ նույն տխրության ու լուսավոր թախծի մեջ էլ ապրում են նրա հերոսները, որոնք կյանքի լուսանցքում հայտնված պատմություններ կարծես լինեն, բայց հենց նրանք են, որ ամբողջացնում են մեր քաղաքի նկարագիրը, ամբողջացնում են մեր կյանքն առհասարակ: Այդ հերոսները ճակատագրեր են, որոնք չեն հաշտվում, ըմբոստանում են, պայքարում ռոբոտ դարձած այս աշխարհի և նրա կանոնների դեմ: Նրանք հաղթում են, հաղթում, բայց իրենց ձևով… Եվ ի՞նչ են քաղաքները, եթե ոչ՝ մարդիկ… Հավերժ… Այս աշխարհում միայն փոփոխություններն են հավերժ…
Հայրիկ, դու խենթ ես – Վ. Սարոյան
Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը հոր և որդու զրույց է։ Այն Սարոյանի գրական ժառանգության լավագույն նմուշներից է: Վիպակում հոր և որդու զրույցների միջոցով բացահայտվում է կյանքի՝ սարոյանական մոտեցումը։
Վիլյամ Սարոյանը գիրքը նվիրել է որդուն՝ Արամ Սարոյանին։ Առաջաբանում հեղինակը գրում է․
Մանոն Լեսկո կամ «Ասպետ դե Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» (ֆր.՝ Histoire du chevalier des Grieux et de Manon Lescaut), ֆրանսիացի գրող Աբբա Պրևոյի վեպը։ Գրականության պատմության մեջ հոգեբանական առաջին վեպերից մեկը։
Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու…