Սպասում ա հարմար պահի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՀՐԵՇՆԵՐԻ ԳԱՅԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
(ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ ԿԳՄՍ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐ ՖԻԼՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ты скажи, какая вина на мне, боярин!
**
ДВА В ОДНОМ
(ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը Ժաննային վաղուց խարույկ հանած կլիներ, ուղղակի, որպեսզի երկու անգամ կրակ չվառի, սպասում ա հարմար պահի Հ-1 Պետրոսին էլ հետը խորովի։
ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Ըստ հեքիաթասացների` Հայաստանը Նիկոլը կառավարում է քաջ Նազարի մեթոդով` «գյադեք հրաժարական տվե՛ք», «գյադեք Մանդատը դրե՛ք» հրամաններով։
**
ՖԵՐՄԱՅՈՒՄ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
Ըստ անասնաֆերմայից սպրդած լուրերի` գիտությանը անհայտ մի կենդանի հրաժարվում է կատարել ֆերմայի վարիչի կամքը եվ հրաժարվել է կերակրատաշտից անվճար ու արտոնյալ սնվելու մանդատից։
**
ՆԻԿՈԼԸ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ
(«ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ» ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Դե, քաղաքացի Հովիկ, մեր քաղաքացիական պայմանագրի ժամկետը լրացել ա, մանդատդ դիր ու հայդե գաղութ:
**
ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Արա էս ինչ ՔՊ-ի մեջ ընկա:
**
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ
(ՈՉԽԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՎ ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գոնե ամենախոշոր եղջերավոր անասունին արտահանեիր, ընկել ես մանր-մունր ոչխարների հետեւից, դրա համար էլ տենց եղավ:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
Նիկոլը սատկած ՔՊ-ական է ման գալիս, որ նալերը քաշի:
**
ՊԱԴԱՎԱՏԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԻՇՈՎԻ ՏՐՅՈՒԿՆԵՐԸ
Նիկոլը թանկարժեք պադավատի ավտոները միլիոնավոր դոլարներով առավ, վայելեցին, քրջ սարքեցին, հիմա կրճատելով` ուզում ա ժեխերի աչքը մտնի: