Վերին Լարսում կուտակվել է 570 հայկական բեռնատար
ԹեմաՌուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 570 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25–ին փակվել էր բեռնատարների համար։ Նոյեմբերի 26–ին էլ ճանապարհը 2 ուղղություններով փակվեց բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 1740 տրանսպորտային միջոց կա, որոնցից 570-ը հայկական են։