Կուրախովոն շուտով կընկնի. ռուսներն արդեն գրավել են քաղաքի ավելի քան 60%-ը. Ուկրաինական վերլուծաբաններ (Քարտեզ)
ՄիջազգայինԿուրախովոն շուտով կընկնի. ռուսներն արդեն գրավել են քաղաքի 60%-ը: Այս կարծիքին են ուկրաինական վերլուծաբանները:
Ուկրաինացի ռազմական վերլուծաբան-քարոզիչ Բոգդան Միրոշնիկովը հերթական տագնապալի զեկույցն է հրապարակում Ռուսաստանի զինված ուժերի նոր հաջողությունների և Ուկրաինայի զինված ուժերի պարտությունների մասին.
«Ամենայն հավանականությամբ Կուրախովոնսպասվածից ավելի արագ կընկնի: Ներկայումս քաղաքի տարածքի գրեթե 60%-ը օկուպացված է ռուսների կողմից։
Քաղաքի կենտրոնում բարձրահարկ շենքերի համար մարտերը շարունակվում են:
Մասնավոր հատվածը շատ արագ հանձնվեց:
Դալնեյի հատվածում ռուսների ճեղքումը չափազանց անսպասելի էր (անակնկալ):
ՋԷԿ-ի տարածքում ամրանալու տարբերակ, իհարկե, կա, բայց դա պայմանով, որ մենք պահենք Ստարիյ Տերնիին։ Հակառակ դեպքում, հաստատ կարիք չկա այնդարձնել երկրորդ Ազովստալ։
Իրավիճակը դեռ կարելի է փրկել։ Այդ համատեքստում Պոկրովսկի եզրերում վերջին առանցքային պաշտպանական կետը շատ արագ չկորցնելու համար»։