Հետազոտողները վստահ են, որ շաքարի կախվածության դեմ անհրաժեշտ է պայքարել այնպես ինչպես ծխելու դեմ
ՀասարակությունՇաքարի չարաշահումը համարվում է ճարպակալման հիմնական պատճառներից մեկը: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարն առաջացնում է կախվածություն: Այն շատ նման է հոգեակտիվ նյութերի, քանի որ բարձրացնում է գլխուղեղում դոֆամինի մակարդակը:
Քուինսլանդի տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցները իրականացրել են մկների վրա 2 հետազոտություն: Սկզբնական շրջանում մասնագետները հետևել են, թե ինչպես է մկների մոտ աստիճանաբար զարգացել կախվածություն սախարոզից և արհեստական քաղցրացուցիչից: Արդյունքում կենդանիները սկսել են այն օգտագործել մեծ քանակությամբ:
2-րդ հետազոտության ժամանակ գիտնականները շաքարից կախվածության մեջ գտնվող մկներին տվել են նիկոտինային կավածությունը բուժող «Чантикс» դեղամիջոցը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ դեղամիջոցի օգտագործումից հետո մկները սկսել են ավելի քիչ շաքար ու քաղցրացուցիչ օգտագործել: Գիտնականները ենթադրում են, որ այդ դեղամիջոցը կարող է օգնել նաև ճարպակալմաբ տառապող մարդկանց:
Աղբյուրը՝ meddaily.ru