Կրեմլում ենթադրել են, թե ինչ են քննարկելու Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները
ՄիջազգայինՈւկրաինայի համար անբարենպաստ դինամիկան կարող է դառնալ Բրյուսելում ՆԱՏՕ-ի դեսպանների հանդիպման թեման, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում և Ուկրաինայի ներկայացուցիչը երեքշաբթի օրը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հատուկ նիստում կքննարկեն Ռուսաստանի կողմից Դնեպրոպետրովսկում միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները: Այս մասին մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
«Սա հերթական հանդիպումն է, և, հետևաբար, դժվար թե դեսպանների մակարդակով որևէ ճակատագրական որոշում կայացվի, և, հավանաբար, դինամիկան կշարունակվի ճակատներում, որոնք շատ անբարենպաստ են ուկրաինական կողմի համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Կրեմլը Բրյուսելում ՆԱՏՕ-Ուկրաինա Անդամների խորհրդի նիստից։