Հայտնի են տարվա լավագույնների անունները.Globe Soccer Award Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները.Transfermarkt Տարվա լավագույնները ֆուտբոլում. ESPN Լուկաս Սելարայանը նոր ակումբ ունի Կանադան եւ Բրիտանիան սկսում են վեճ, թե ով կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանի վարչապետը խոստացել է ուժ կիրառել, եթե նախագահն ինքնուրույն չհեռանա Ձյուն, բուք, մառախուղ. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին Սիրիա. Քրդերն ակտիվորեն հարձակվում են Մանբիջի ուղղությամբ, եւ Էրդողանի վիճակը բարդանում է «15 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԱԱ-Ի ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ» «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԹՂԹԱԿԻՑԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ

Ինչ են նախատեսել ռոտշիլդները 2025թ.-ի համար

Վերլուծություն

Ան­ցած շա­բաթ ռոտ­շիլ­դա­կան հիմ­նա­կան լրատ­վա­մի­ջո­ցի հա­մա­րում ու­նե­ցող The Economist-ը ներ­կա­յաց­րեց իր հեր­թա­կան ռե­բու­սը, ո­րով, ըստ տա­րած­ված վար­կա­ծի, ա­մեն տա­րե­վեր­ջին մոտ ներ­կա­յաց­վում է, թե «աշ­խար­հի տե­րե­րը» ինչ գլո­բալ զար­գա­ցում­ներ են նա­խա­տե­սել հա­ջորդ տար­վա հա­մար: Ի­րա­կա­նում այդ­պես է, «ա­մե­նա­զոր­երն» ի վի­ճա­կի՞ են նման կան­խա­տե­սում­ներ ա­նել, թե՞ պար­զա­պես ու­զում են հեր­թա­կան ան­գամ մարդ­կանց գլուխ­նե­րում ամ­րապն­դել միտ­քը, թե ինչ լի­նում է, նրանց ցան­կութ­յամբ է, դրա դեմ ո­չինչ ա­նել հնա­րա­վոր չէ: Այս մա­սին վե­ճե­րը ե­ղել են եւ կշա­րու­նակ­վեն:

­Բայց մյուս կող­մից էլ, ակն­հայտ է նաեւ մեկ բան. Ռոտ­շիլդ­նե­րը եւ այդ կար­գի վե­րին մի քա­նի այլ կլան­նե­ր հա­մաշ­խար­հա­յին կյան­քում, ի­հար­կե, ա­ռաջ­նա­յին գոր­ծոն­ներ են: Այ­սինքն, նման ռե­բուս­ներն էլ կա­րե­լի է ըն­կա­լել ոչ թե որ­պես սո­վո­րա­կան գու­շա­կութ­յուն, այլ թե ինչ մո­տա­վոր ծրագ­րեր են մտմտում այդ հայտ­նի կլան­նե­րը՝ պատ­մութ­յան հե­տա­գա ըն­թաց­քի հետ կապ­ված: Այ­սինքն, այդ ռե­բուս­նե­րը պետք է ըն­կա­լել ոչ թե որ­պես գու­շա­կութ­յուն կամ նույ­նիսկ կան­խա­տե­սում, այլ` գոր­ծո­ղութ­յուն­նե­րի կոնկ­րետ հրա­հանգ: Դե, ու­րեմն, այս տե­սանկ­յու­նից The Economist-ի ներ­կա­յաց­րած ռե­բուս­նե­րը, թե­րեւս, մտա­ծե­լու տե­ղիք ի­րոք տա­լիս են:

ԿԱՐՄԻՐ ՈՒ ՍԵՎ

Այս­պի­սով, 2025թ.-ի հա­մար ա­ռա­ջադր­ված ռե­բու­սում նախ աչ­քի է ընկ­նում ընդ­հա­նուր ֆո­նը՝ շատ կար­միր գույն, ա­պա նաեւ աղ­յու­սա­շեն պա­տեր: Կար­մի­րի հետ կապ­ված` այս պա­հին բա­զում ու բա­զում «վեր­լու­ծող ռե­բու­սա­գետ­նե­րի» մոտ եր­կու հիմ­նա­կան կար­ծիք կա: Ա­ռա­ջի­նը՝ այն ար­յան գույնն է, այ­սինքն, որ գա­լիք տա­րի պետք է շատ ար­յուն լի­նի: Ա­ռա­վել եւս, ո­ր ընդ­հա­նուր պատ­կե­րի վրա ար­յուն թա­փե­լուն ուղղ­ված պա­րա­գա­նե­րի պա­կաս չկա՝ հրթիռ, ա­տո­մի մի­ջուկ, մի­ջու­կա­յին սունկ եւ այլն: Սա­կայն այլ աղբ­յուր­ներ էլ կար­մի­րը կա­պում են ոչ թե ար­յան, այլ՝ հա­մա­տա­րած փո­փո­խութ­յուն­նե­րի, պատ­կե­րա­վոր ա­սած, խորհր­դա­յին կար­միր դրո­շի հետ, նաեւ, որ կար­մի­րը հի­մա Չի­նաս­տա­նի սիմվոլ­նե­րից է: Եվ երբ Ռոտ­շիլդ­նե­րը ռե­բու­սի վե­րին հատ­վա­ծում, բո­լոր դեմ­քե­րից բարձր պատ­կե­րել են նա­խա­գահ Սիին, ինչ­պես նաեւ կար­միր յո­ւան­ներ, ո­րոնք հա­կադ­րութ­յան մեջ են սեւ դո­լա­րա­յին նշան­նե­րի հետ, ա­պա այ­ս ուղ­ղութ­յամբ մեկ­նա­բա­նող­նե­րն ընդ­հա­նուր ֆո­նը ըն­կա­լում են, որ­պես հա­մա­տա­րած փո­փո­խութ­յուն­ներ՝ հիմ­նա­կա­նում Չի­նաս­տա­նի օգ­տին: Ա­սենք նաեւ Ռու­սաս­տա­նի, հաշ­վի առ­նե­լով, որ Սիի եւ Պու­տի­նի դեմ­քե­րը ռե­բու­սի նույն հատ­վա­ծում են:

Ինչ վե­րա­բե­րում է աղ­յու­սա­շեն պա­տե­րին, ա­պա այս­տեղ նույն­պես միաս­նա­կան կար­ծիք չկա: «Փոր­ձա­գետ­նե­րի» մի մեծ հատ­ված դա կա­պում է մա­սո­նիզ­մի հետ, ո­րի հիմ­նա­կան խորհր­դա­նի­շը հենց պա­տշա­րութ­յունն է: Այլ աղբ­յուր­ներ էլ ֆիքս­վել են նրա վրա, որ պա­տերն ու­նեն սահ­մա­նա­փակ­ման ի­մաստ: Դ­րանք հիմ­նա­կա­նում ռե­բու­սի ձախ հատ­վա­ծում են, որ­տեղ են Եվ­րո­պա­յի քա­ղա­քա­կան ղե­կա­վար տի­կին Ուր­սու­լան եւ նրա ներ­քե­ւում՝ Զե­լենս­կին: Այ­սինքն, ԵՄ-ն եւ նրա­նից էլ ա­վե­լի վատ՝ Զե­լենս­կին է, որ գա­լիք տա­րի գտնվե­լու են սուր սահ­մա­նա­փա­կու­մա­յին գո­տում՝ բո­լոր հար­ցե­րով: Իսկ աջ՝ Պու­տի­նի եւ Սիի հատ­վա­ծում միակ պա­տը դո­լա­րա­յին աչ­քի մոտ է, այն է՝ դա կա­րե­լի է ըն­կա­լել, որ­պես ա­րե­ւել­յան աշ­խար­հում դո­լա­րի սահ­մա­նա­փա­կում, որն ար­դեն իսկ ըն­թա­նում է:

ԱՄԵՆ ԻՆՉ ՊՏՏՎՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ՇՈՒՐՋ

Ընդ­հա­նուր ֆո­նից հե­տո, ի­հար­կե, ա­ռա­ջին պլա­նում տե­սա­նե­լի են դեմ­քե­րը: Վեց դեմք. ինչ­պես նշե­ցինք, ձա­խից Ուր­սու­լան եւ Զե­լենս­կին, ա­ջից՝ Սին եւ Պու­տի­նը: Կենտ­րո­նում Թ­րամփն է, իսկ ան­ցած տար­վա կան­խա­տես­ման մեջ կենտ­րո­նում քվեա­տուփ էր: Այդ քվեա­տուփն ակ­նար­կում էր, որ 2024թ.-ին հիմ­նա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը կծա­վալ­վեն ԱՄՆ-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի շուրջ, եւ այդ տե­սանկ­յու­նից՝ 2024թ.-ի ռե­բուսն ի­րեն ար­դա­րաց­րեց: Ըստ այդմ էլ՝ նման է, որ այդ նույն տրա­մա­բա­նութ­յամբ 2025թ.-ի հիմ­նա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը պետք է ըն­թա­նան ԱՄՆ-ում նա­խա­գա­հի փո­փո­խութ­յան շուրջ: Դա եւս միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է, թեեւ նման են­թադ­րութ­յան հա­մար պայ­ծա­ռա­տես լի­նել պետք չէ. այս պա­հին էլ տե­սա­նե­լի է, որ բո­լոր զար­գա­ցում­նե­րը տա­նում են դե­պի Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիա եւ դրա­նից հե­տա­գա սպա­սե­լիք­ներ:

Ուր­սու­լա­յի եւ Զե­լենս­կու հատ­վա­ծում քիչ չեն նաեւ դե­պի ներ­քեւ ուղղ­ված սլաք­նե­րը. 5 նման սլաք, եւ մեկն էլ տա­տան­վող՝ վե­րեւ-ներ­քեւ: Այս­տեղ «փոր­ձա­գետ­նե­րի» մեծ մա­սը կար­ծես թե հա­մա­միտ է՝ ինչ­պես Եվ­րո­պան, այն­պես էլ Ուկ­րաի­նան մտնում են ան­կու­մա­յին փուլ, այն էլ՝ բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով: Կա նաեւ ճա­քեր տված քվեա­տուփ, ո­րը, թե­րեւս, Զե­լենս­կու հա­մար հի­շե­ցում է, որ նրա պաշ­տո­նա­վար­ման լե­գի­տիմ ժամ­կե­տը վա­ղուց է սպառ­վել: Այս­քա­նից զատ, Ուր­սու­լա­յի գլխին ա­րեւմտ­յան կի­սա­գունդն է՝ ա­ռա­ջին պլա­նում ու­նե­նա­լով ԱՄՆ-ն. ե­րե­ւի սա էլ հի­շե­ցո՞ւմ է, թե ի­րա­կա­նում ով է կա­ռա­վա­րո­ղը:

Ինչ վե­րա­բե­րում է Պու­տին-­Սի հատ­վա­ծին, ա­պա այս­տեղ նախ աչքի է զար­նում եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րի ա­րան­քում գտնվող Եվ­րա­սիա­յի եւ Աֆ­րի­կա­յի պատ­կեր­մամբ ա­րե­ւել­յան կի­սա­գուն­դը, ո­րը մի­գու­ցե պետք է կա­պել ռուս-չի­նա­կան ին­տեգ­րա­ցիոն մո­դե­լի հետ, ա­սենք՝ ԲՐԻԿՍ-ի, ո­րի շրջա­նակ­նե­րում միա­վոր­վում են Ա­սիան եւ Աֆ­րի­կան, ին­չը ցույց տվեց նաեւ Կա­զա­նի վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վը: Ա­ռա­վել եւս, որ այդ մա­սին է ակ­նար­կում նաեւ ա­վա­զի ժա­մա­ցույցը՝ նոր շրջած վի­ճա­կում: Ներ­կա պա­հին ան­գամ Եվ­րո­պա­յում են սկսել խո­սել, որ հա­մաշ­խար­հա­յին զար­գաց­ման ա­րեւմտ­յան մո­դե­լին փո­խա­րի­նե­լու է գա­լիս ա­սիա­կա­նը: Այ­սինքն, Ռոտ­շիլդ­ներն ակ­նար­կում են, որ այս ուղ­ղութ­յամբ ժա­մա­նա­կա­ցույցն ար­դեն միաց­վա՞ծ է. նման է:

Ինչ վե­րա­բե­րում է Պու­տի­նի մոտ գտնվող հրթի­ռին, ա­պա այս­տեղ «փոր­ձա­գետ­նե­րի» տրա­մադ­րութ­յու­ննե­րի վրա ե­րե­ւի ազ­դել է օ­րերս տե­ղի ու­նե­ցած՝ ռու­սա­կան նո­րա­գույն հրթի­ռի փոր­ձար­կու­մը Դ­նեպ­րո­պետ­րովս­կի գոր­ծա­րա­նին հար­վա­ծի տես­քով: Այ­սինքն, «փոր­ձա­գետ­նե­րը» ա­վե­լի հակ­վել են այն մտքին, որ ռե­բու­սում պատ­կեր­ված հրթի­ռը խո­սում է ռու­սա­կան հրթի­ռա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­կա մասշ­տա­բա­յին զար­գա­ցում­նե­րի մա­սին, ո­րը ի­րոք այս պա­հին էլ վեր է ած­վել հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան գոր­ծո­նի: Ա­ռա­վել եւս, որ ռե­բու­սում մեծ տեղ զբա­ղեց­նող հրթիռն ուղղ­ված է դո­լա­րին եւ Թ­րամ­փին:

­Բայց ա­հա ­ռե­բու­սի վեր­ջին դի­ման­կա­րի հետ կապ­ված մեկ­նա­բա­նութ­յու­ննե­րը, մեղմ ա­սած, սա­կավ են: Ի­րոք, այդ­քան էլ հաս­կա­նա­լի չէ, թե ին­չո՞ւ են Ռոտ­շիլդ­ներն այդ դիր­քում պատ­կե­րել 18-19-րդ դա­րե­րի անգ­լիա­ցի հայտ­նի գրող Ջեյն Օս­թի­նին: Ո­մանց կար­ծի­քով, դրա­նով Բ­րի­տա­նիա­յին տե­ղա­վո­րել են հա­մաշ­խար­հա­յին զար­գա­ցում­նե­րի հետ­նա­բա­կում, ո­մանք դա գեն­դե­րա­յին ուղղ­վա­ծութ­յան ինչ-որ ակ­նարկ են հա­մա­րում եւ այդ­պես շա­րու­նակ: Թե­րեւս, ա­մե­նա­հե­տաքր­քի­րը մնում է հե­տեւ­յալ մեկ­նա­բա­նութ­յու­նը: Այս­պես, Ջեյն Օս­թի­նը հա­մար­վում է բրի­տա­նա­կան գրա­կա­նութ­յան մեջ ռեա­լիզ­մի ա­վե­տա­բերը: Այ­սինքն, թե սա ակ­նարկ է այն մա­սին, որ Բ­րի­տա­նիան պետք է հաշ­վի առ­նի իր ի­րա­կան դիր­քը եւ ռեալ վե­րա­բեր­վի ի­րո­ղութ­յուն­նե­րին:

ՍԱՏՈՒՐՆԸ ԿՔԱՆԴԻ՞ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄԸ

Գլ­խա­վո­րը, սա­կայն, ի­հար­կե, ռե­բու­սի վե­րին մասն է, որ­տեղ ա­ռա­ջին պլա­նում է Սա­տուր­նը՝ Թ­րամ­փի ու­ղիղ գլխա­վե­րե­ւում: Հ­ռոմ­եա­կան (ո­րը, չմո­ռա­նանք, հա­մար­վում է ա­րեւմտ­յան քա­ղա­քակր­թութ­յան հիմ­քը) դի­ցա­բա­նութ­յամբ Սա­տուր­նը գե­րա­գույն աստ­ված Յու­պի­տե­րի հայրն է, հու­նա­կան դի­ցա­բա­նա­կան Ք­րո­նո­սի՝ Զեւ­սի հոր հետ հա­մա­պա­տաս­խա­նութ­յամբ: Սա­տուրն-Ք­րո­նո­սը հայտ­նի է, որ որ­պես նախ­կին գե­րա­գույն աստ­ված, կլա­նում էր իր զա­վակ­նե­րին՝ վա­խե­նա­լով, որ նրանք իշ­խա­նութ­յու­նը կխլեն: Եվ ա­հա, Յու­պի­տեր-­Զեւսն ա­զա­տութ­յուն ստա­նա­լով, ի­րոք խլում են իշ­խա­նութ­յու­նը: Մինչ­դեռ Սա­տուր­նը գյու­ղատն­տե­սութ­յան եւ, առ­հա­սա­րակ, մարդ­կա­յին ոս­կե դա­րի, ա­ռա­տութ­յան, խա­ղա­ղութ­յան հո­վա­նա­վո­րողն էր, եւ այդ ա­մենն ան­հե­տա­ցավ Յու­պի­տե­րի օ­րոք:

Այս­պի­սով, Ռոտ­շիլդ­ներն ակ­նար­կում են, որ Յու­պի­տե­րի դա­րաշր­ջա­նին փո­խա­րի­նե­լու է գա­լիս Սա­տուր­նի դա­րաշր­ջա՞­նը՝ դա կա­պե­լով Ա­սիա­յում ըն­թա­ցող հի­շա­տակ­ված զար­գա­ցում­նե­րի հետ. շատ «փոր­ձա­գետ­ներ» հենց այս կար­ծիքն են ա­ռաջ տա­նում: Ընդգ­ծե­լով նաեւ այս փաս­տը. Յու­պի­տե­րի գլխա­վոր տա­ճա­րը Հ­ռո­մում Կա­պի­տո­լիու­մի բլրի վրա էր: Դ­րա հա­մար­ժե­քը վա­շինգ­տոն­յան հայտ­նի Կա­պի­տո­լիումն է: Նաեւ, որ Սա­տուր­նի ներ­քե­ւում, մինչ Թ­րամ­փին հաս­նե­լը, ան­լույս, մթնած երկ­նա­քե­րեր են, ո­րը եւս ա­մե­րիկ­յան Կա­պի­տո­լիու­մի անկ­ման մա­սին է ակ­նար­կում: Թե՞ ուլտ­րա­լի­բե­րալ ուղղ­վա­ծության Ռոտ­շիլդ­նե­րը սրա­նով խոս­տա­նում են Թ­րամ­փին հանձ­նել այդ մթնած երկ­նա­քեր­ե­րը՝ Յու­պի­տե­րի փո­խա­րի­նու­մը Սա­տուր­նով թույլ չտա­լու հա­մար. սա էլ է տար­բե­րակ:

Իսկ թե այս բո­լոր «կան­խա­տե­սում-հրա­հանգ­նե­րի» ո՞ր մա­սը ի­րո­ղութ­յուն կդառ­նա, դա ար­դեն կտես­նենք մեկ տա­րուց:






Հայտնի են տարվա լավագույնների անունները.Globe Soccer AwardԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները.TransfermarktՏարվա լավագույնները ֆուտբոլում. ESPNԼուկաս Սելարայանը նոր ակումբ ունիԿանադան եւ Բրիտանիան սկսում են վեճ, թե ով կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգըՎրաստանի վարչապետը խոստացել է ուժ կիրառել, եթե նախագահն ինքնուրույն չհեռանաՁյուն, բուք, մառախուղ. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներինՍիրիա. Քրդերն ակտիվորեն հարձակվում են Մանբիջի ուղղությամբ, եւ Էրդողանի վիճակը բարդանում է«15 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԱԱ-Ի ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ» «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԹՂԹԱԿԻՑԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻՊոկրովսկի ուղղությամբ ռուսական ուժերը արագ շարժվում են դեպի Դնեպրոպետրովսկ. Ուկրաինական աղբյուրԱՄՆ-ում «Օրեշնիկի» պատկերել են համակարգչային մոդելավորման տեսքով (Տեսանյութ)«ԵՐԵՎԻ ԻՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԵՍ ԱՅԴՔԱՆ ՉԵՄ ՈՒՐԱԽԱՑԵԼ, ՈՐՔԱՆ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտանԱդրբեջանը հայտարարել է կործանված ինքնաթիռի աշխատանքին արտաքին միջամտության մասինԳիտնականները պարզել են պարացետամոլի վտանգավոր կողմնակի ազդեցությունները տարեցների համարՏոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկըԿորոնավիրուսով վարակված չեմ․ Աննա ՀակոբյանՄոտ 4 տարի հետո «Զանգեզուրի միջանցքը» ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք․ թուրք նախարարԿալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ըԱյսօր մարտական հենակետերում էինք, ՀՀ-ի համար կարևոր առաքելություն ունեցող անձինք դիրք պահողներն ենԱվինյան Տիկոյի հայրը որդուն զրկեց լեգիտիմությունից.Armenian infoՊանամայի նախագահը մերժել է Թրամփի պահանջըԿեղծ հայրենասեր լինելն անբարոյականություն էԳերմանիան Ուկրաինային անվանել է «կոռումպացված օլիգարխիա»2025-ին ավանդի փոխհատուցում կտրամադրվի նաև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանցՊայթած մեքենայում կնոջ են թաքցրած եղել. մանրամասներ Դդմաշենի գազալցակայանի պայթյունիցԳերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագը․ ZeitՎարդենյաց լեռնանցքում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթռի վայրէջքի ժամանակ Գրոզնիի օդանավակայանը գրոհել են անօդաչու սարքերը. ՌոսավիացիաԱնդրանիկ Քոչարյա՛ն, տղա եղի՛. ամոթա. անհետ կորածի հայր (տեսանյութ)Տղամարդ էղի, ինչ ուզում ես՝ ստորագրի, բայց ուրիշների վրա մի գցի. Վարդան Օսկանյանը՝ Փաշինանին (տեսանյութ)Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան«Իրավունք Մեդիա» հոլդինգի նախագահի կողմից լավագույնի պատվոգրերի արժանացան մեր գործընկերները. լուսանկարներՈւկրաինայում 60 000 մարդ համարվում է անհետ կորածՉեչնիայում բոլոր ԱԹՍ-ները խոցվել են. ՀՕՊ համակարգը աշխատում էր, երբ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր (տեսանյութ)Որ ակումբում կանցկացնի հաջորդ մրցաշրջանը ԲալեկյանըԵղիշե Մելիքյանը` տարվա լավագույն մարզիչ ճանաչվելու մասինՀենրիխ Մխիթարյանը` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ. ՀՖՖՌուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա 100 տարում բարեկամություն չեն անի․ ՄեդվեդևԱդրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկըԴեկտեմբերի 25֊ին Տարոն Անդրեասյանը կդառնար 31 տարեկանՊուտինն իրեն «հավասարակշռված մարդ» է անվանելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով, տուգանքի չափը վերջնական չէ, վարույթը չի ավարտվել, թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿՎեց ամսով կարգելվի ձկնկիթի արտահանումըԽայտառակ պարտքերով են տարին ամփոփում Երեւանյան ու մարզային խոշոր հիվանդանոցները, պետությունը չի վճարելՄայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցելՕրվա խորհուրդ. դեկտեմբերի 27Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top