Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը
ՄիջազգայինՍպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, մասնակցելու են Վաշինգտոնի նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հունվարի 20-ին։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com–ը։
«Նախագահը խոստացել է, որ ինքը կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նա և Առաջին տիկինը կհարգեն այդ խոստումը և կմասնակցեն երդմնակալությանը»,-նախագահական ինքնաթիռում լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը:
Նա հավելել է, որ Բայդենը Թրամփի երդմնակալությանը մասնակցելը դիտարկում է որպես ժողովրդավարական արժեքներին նվիրվածության դրսեւորում, ինչպես նաև ընդգծել է, որ ներկայիս վարչակազմը կշարունակի նպաստել իշխանության կանոնավոր և արդյունավետ անցմանը։