Գող՝ սիրտը դող. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՔԱՎՈՐԸ ՄԱՐԴ ՉԻ, ՔԱՎՈՐԸ...
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՍԱՆԻԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոմիտեի` Հայաստանում նախկինների օրոք ծաղկող ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամներ) կոռուպցիոն սխեմային Նիկոլի օրոք ավելացել են նաեւ ՔՍՀ-ն (քավոր- սանիկային հարաբերությունները)։
**
ԷՍՕՐ ՁԵՌՔԴ Ա, ՎԱՂԸ...
Ըստ քաղտեխնոլոգների, եթե Հովիկ Աղազարյանը կամավոր չհրաժարվեց մանդատից, ապա ուժայինները նրան կհասկացնեն, որ մանդատ կարող է լինել նաեւ Արամուսի գազարը։
**
ԳՈՂ` ՍԻՐՏԸ ԴՈՂ
ՄԻԵԴ-ից հայտնում են, որ Նիկոլի` Հ1-ին տված հարցազրույցը ավելի շատ հանցագործի ինքնախոստովանական ցուցմունք էր, քան հարցազրույց։
**
ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ
( ԱՆԴՈՆԻ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՇՔԵՐԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հոգեվերլուծաբանների` իրենք էլ չեն հասկանում, թե Նիկոլի համար Անդոնի բեղիկները ինչի են ավելի թանկ, քան անգամ իր 37 տարվա ընկերը։
**
ԳՅՈՒՄՐՎԱ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ
Людей губит не Баласанян,
Людей губит ՔՊ:
**
ՈՒՏՈՂ- ԹՌՆՈՂՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
(ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ` ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՎ ԳՅՈՒՄՐՎԱ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Ռեստորանների միության` Սուրենյանցը Գյումրվա ընտրություններին մասնակցելու է` ռեստորաններում կերած- թռածների եւ այլ պարտքերը վերջապես փակելու նպատակով:
**
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼԻՆ
(ՆԻԿՈԼԻ` ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԿԱՑԻՆՈՎ ԵՄ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վա՜յ տղերք, կացին ախպերը բարկացել է, տեսե՜ք ո՞նց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի…
**
ՆԻԿՈԼԸ `ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ`«ՉԱՐԻ ՎԵՐՋԸ» ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Այ դու Հովիկ, հիմար կկու, քանի՞ փոքրիկ ձագ ունես դու…
Թե չէ հրեն կացինս սրած, գնամ բերեմ մանդատից կտրեմ…