Կոսմետոլոգը հայց է ներկայացրել Ռոնալդուի դեմ
Սպորտ
The Sun պարբերականին հայտնի է դարձել, որ կոսմետոլոգ Ռոշան Ռավենդրան հայց է ներկայացրել «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ Վերջինիս պնդմամբ, նա ծառայություններ է մատուցել Ռոնալդուին և նրա ընտանիքի անդամներին, երբ նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 2021-2022 թվականներին և դրանց դիմաց վճար չի ստացել, ինչը կազմում է մոտ 40 հազար ֆունտ։ Ռոնալդուն դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունները։