Ձիթապտղի յուղն ու կարմիր գինին պաշտպանում են արյունատար անոթները
ՀասարակությունՁիթապտղի յուղի ու կարմիր գինու մեջ առկա նյութը թույլ չի տալիս աղիքային բակտերիաններին վնասել արյունատար անոթները: Սիրտն ու անոթները կարելի է պահել առողջ վիճակում, եթե վերահսկողության տակ պահել աղեստամոքսային միկրոֆլորան:
Միկրոֆլորան, ինչպես մենք բոլորս գիտենք, օգնում է մարսել սնունդն ու դրանով իսկ հանդերձ շատ ակտիվ մասնակցում է նյութափոխանակությանը:
Մթերքների՝ տարբեր նյութերի տրոհվելու հատկության միջոցով, բակտերիանները կարող են ազդել օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերի վրա: Մոլեկուլներից մեկը, որի հետ ակտիվ աշխատում են աղիքային բակտերիանները կոչվում է խոլին, որը հատկապես մեծ քանակությամբ առկա է մսի ու ձվի մեջ:
Բակտերիաններն այն վերաածում են տրիմեթիլամինի, որը հայտնվելով լյարդի մեջ, ենթարկվում է քիմիական փոխակերպման և այդ ամենի արդյունքում էլ նրանից ստացվում է տրիմեթիլամինօքսիդ: Այդ բակտերիաները կապված են մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման հետ, որը հնարավոր է եղել անուղղակիորեն հաստատել կենդանինների վրա կատարված փորձերի արդյունքում, որոնց մոտ այն բարձրացրել է աթերոսկլերոզի հավանականությունը:
Այսինքն ստացվում է, որ անոթների քայքայումը սկսվում է բակտերիաներից, որոնք մեր սնունդից վերամշակվում ու «ստանում» են խոլին: Աղիքային բացիլը, հանդիսանում է աղիներում գտնվող ամենատարածված բակտերիաններից մեկը:
Գիտնականները պարզել են, որ կառուցվածքային անալոգ խոլինը, որը հայտնի է DMB(3,3- դիմեթիլ, 1- բուտանոլ) ճնշում է բակտերիալ ֆերմենտների աշխատանքը, որոնք արտադրում են վտանգավոր տրիմեթիլամին: Ընդ որում, ըստ գիտնականների, ազդեցությունը նույն է եղել ինչպես, մկների մեջ բնակվող բակտերիանների, այնպես էլ մարդկանց մեջ ապրող բակտերիանների հետ:
Եթե մկներին կերակրել են խոլինի բարձր պարունակությամբ սնունդով, սակայն միաժամանակ «կերակրել են» նաև DMB-ով, ապա այդ դեպքում նրանց մոտ աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը նվազել է, արյան մեջ աթերոգեն միացությունների մակարդակը իջել է ու անոթների պատերի վրա խոլեստերինային կուտակումներ չեն առաջացել:
Մյուս կողմից, հայտնի չէ, թե ինչ կարող է լինել DMB-ի երկարատև օգտագործման արդյունքում:
Աշխատանքի հեղինակները նշում են, որ մկների աղիներում նկատել են մանրէների տարատեսակների հարաբերակցության որոշակի փոփոխություն, չնայած որ նման փոփոխությունները շատ քիչ են եղել: Գիտնականները դեռ չեն կարող նշել, թե այդ նույն գործընթացը կատարվում է արդյուք մարդկային միկրոֆլորայում և կարող է այն արդյոք հանգեցնել որևէ կողմնակի ազդեցության: Դա իհարկ կարող է պարզ լինել միայն նոր հետազոտություններից հետո:
Աղբյուրը՝ gogetnews.info