Ռուսական Rutube վիդեոհոսթինգը գործարկել է Rutube TV շուրջօրյա հոսքային ալիք
ՀասարակությունՌուսական Rutube վիդեոհոսթինգը գործարկել է Rutube TV շուրջօրյա հոսքային ալիք՝ օգտագործելով Synterra Media ընկերության ամպային ծառայությունը: Այս մասին հայտնում է Ռոստելեկոմի մամուլի ծառայությունը։
Rutube TV-ն նոր շուրջօրյա հեռուստաալիք է, որը նպատակ ունի գրավել շոու-բիզնեսով հետաքրքրվող երիտասարդ հանդիսատեսի ուշադրությունը, տրամադրել ինքնիրացման հնարավորությունների և փոխանցել դրական հույզեր:
«Rutube TV-ն ալիք է, որը ձեզ դրական լիցքեր կհաղորդի և ոգեշնչում կտա: Հեռարձակումը ներառում է շոու բիզնեսի աշխույժ նորություններ, հաջողության պատմություններ, ժամանցային հաղորդումներ և Rutube Originals-ը, որոնք ստեղծվել են հատուկ երիտասարդ հանդիսատեսի համար»,- ասվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում:
Ռոսկոմնադզորը հեռուստաալիքը գրանցել է 2024-ի հոկտեմբերի 7-ին։ Ակնկալվում է, որ Rutube TV-ն շուտով կստանա համընդհանուր հեռարձակման արտոնագիր կաբելային ցանցերում տարածելու համար։