Ռուսաստանը պատրաստվում է մասշտաբային հարձակման Զապորոժիեի վրա. Economist
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստվում է մասշտաբային հարձակման Զապորոժիեի վրա,- հայտնում է Economist-ը: Աղբյուրի գնահատմամբ.
Ուկրաինական հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը վճռական հարձակման է պատրաստվում Զապորոժիե քաղաքի վրա, որը գտնվում է ռազմաճակատի գծից 30 կմ հեռավորության վրա։
Որպես երկրի երեք մնացած ծանր արդյունաբերական կենտրոններից մեկը՝ տարածաշրջանի մայրաքաղաքը կարևոր է Ուկրաինայի՝ որպես գործող պետություն գոյատևելու համար:
Ուկրաինայի խնդիրները սրվում են հիմնականում զինուժի սղության պատճառով, բանակում վաղուց կամավորներ չկան, իսկ մոբիլիզացիոն արշավը չի արդարացնում սպասելիքները՝ հավաքագրելով նախատեսված նորակոչիկների միայն երկու երրորդը, որոնց հիմնական մասը դասալքում է, հաճախ անգամ ռազմական գետի չհասած։
Ուկրաինացի պաշտոնյան զգուշացնում է, որ 130.000 ռուս զինվոր շուտով կարող է մարտի գնալ Զապորոժեում: