ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Եռաբլուրում տղամարդը գողանում է զոհվածների շիրիմների վրա դրված ծաղիկները Ասում են՝ վայ, արյուն չթափվի, հարգելինե՛րս, տասնյակ հազարավոր արյուն արդեն թափվել է. Համբարձումյան Կոչ եմ անում միավորված պայքարել այս աղետի դեմ. լուսահոգի Սերժ Սրապիոնյանի պատգամը «Նոր ալիք» մրցույթի հաղթող Սարոն կնքվել է. միայն թե իմանաք ով է քավորը Ինչու են իրար խառնվել Նիկոլի «ընդդիմադիրները». Նարեկ Մալյան Այսօր Կարեն Ասլանյանի հարսանիքն է, որը տեղի է ունենում Կիպրոսում Կրակոցներ՝ Երևանում․ «Mercedes»-ով և այլ ավտոմեքենաներով իրար վրա են քշել Տիրանին մեղադրում են գաղտնիության ֆոնով. նրան կալանքի են տանում «Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին»․ ադրբեջանագետ

Եթե ուզեին փրկել «Գոյ»-ը, մենք միասին կկառուցեինք այդ փրկօղակը. Սարգիս Արզումանյան

Մշակութային

ՊԱՇՏՊԱՆԵ՛ՆՔ ԱՐՎԵՍՏԸ

Վարչական դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի լինել-չլինելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ «Գոյ»-եցիները նստացույց են իրականացնում եւ պահանջում ԿԳՄՍ նախարարությունից՝ 2023թ․ մայիսի 11-ին ընդունված թիվ 701-Ն ներքին իրավական ակտով «Գոյ»-ի միացման ձեւով վերակազմակերպելու եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու արդյունքում կատարվելիք գործողություններից ձեռնպահ մնալ եւ թույլ տալ ստեղծագործել՝ մինչեւ դատական վեճի լուծումը:

Ստեղծագործական անձնակազմի գնահատմամբ՝ այս դատական գործընթացը ոչ միայն իրավական, այլեւ մշակութային, ազգային արժեքների եւ ստեղծագործական իրավունքի պաշտպանության հարց է։ Ի աջակցություն «Գոյ» թատրոնի՝ դատական նիստին ներկա էին մի շարք մշակութային գործիչներ եւ պարզապես, արվեստասերներ:

ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ Է, ՈՐ «ԳՈՅ»-Ը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է 50 ՄԻԼԻՈՆԻՑ

Նշենք, որ վճռորոշ դատական նիստին ընդառաջ «Իրավունք»-ը նախ զրուցել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ, ինչը ներկայացնում ենք ստորեւ:

— Պարոն Դանիելյան, «Գոյ»-եցիները տեւական ժամանակ, է, ինչ նստացույց են իրականացնում: Վերջիվերջո, ի՞նչ լուծում է ունենալու թատրոնի ճակատագիրը:

Իսկ ինչի՞ համար է սկսել այդ նստացույցը: Գործը դատարանում է, ուզում են  դատարանի վրա ճնշո՞ւմ գործադրել:

— Գործը դատարանում է, հետեւապես՝ ինչո՞ւ իրենք չեն կարողանում մուտք գործել իրենց իսկ տարածք, աշխատել՝ մինչեւ դատարանի որոշումը կլինի:

Մենք «Գոյ»-ին առաջարկել ենք 50 մլն դրամ եւ 122 աշխատանքային օր՝ անհատույց աշխատել իրենց դահլիճում, հրաժարվել են: Ինչո՞ւ են հրաժարվել, ոչ մի նախապայման չի եղել: Ասել ենք՝ մենք չենք խառնվում ձեր ստեղծագործական գործունեության մեջ, այսինքն՝ այն ծրագիրը, որն ուզում եք իրականացնել, բնականաբար, իրականացնում եք, ձեզ գումարները տալիս ենք, դառնում եք, որպես պիլոտային թատրոն՝ ցույց տալով, թե ինչպես կարող է պետությունն աջակցել մասնավոր թատրոններին: Այդ շրջանակում ամեն ինչ անում ենք:

— Ստացվում է, որ գործա՞րք է առաջարկում նախարարությունը «Գոյ»-ին՝ վերցրեք այսքան գումար, լռեք ու դարձեք Սունդուկյան թատրոնի մի մասը: Մինչդեռ եթե հետեւում եք, թե ինչ է կատարվում վերջին շրջանում, առնվազն պետք է ակնհայտ լիներ Ձեզ համար, որ Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի եւ «Գոյ»-ի համագործակցությունը, մեղմ ասած, անհնար է:

— Արդեն տարի եւ երկու ամիս է ես իրենց հետ սկսել եմ բանակցությունները: Իրենք ասում էին, որ չեն ուզում Սունդուկյանի կազմում մնալ: Մենք տարբերակներ առաջարկեցինք՝ բոլոր երաշխիքներով: Նախ առաջարկեցինք, որպեսզի իրենք գործեն որպես Սունդուկյանի առանձին ստորաբաժանում՝ իրենց ծրագրով եւ պայմաններով աշխատեն՝ չուզեցին: Երկրորդ առաջարկը, որ նախարարությունն արել է՝ այն էր, որ դառնան մասնավոր թատրոն, կհատկացնենք համապատասխան գումար եւ օրեր, որպեսզի աշխատեն, դրանից էլ են հրաժարվել…

— Բայց փաստն այն է, որ դուռը փակ է, ավելին՝ ըստ արդարադատության նախարարության պատասխանի, իրենք կարող էին վերսկսել իրենց գործունեությունը, բայց «Գոյ»-եցիները գնացին եւ տեսան, որ թատրոնի դուռը փակ է:

— Այդպիսի բան չկա: Իրենք ասում էին, թե՝ արդարադատության նախարարությունը մեզ այսպիսի բան է ասել, բայց նամակը կարդում ես՝ լրիվ հակառակն է դուրս գալիս: Ես ուզում եմ հասկանալ՝ իրենք ի՞նչ են ուզում, չեմ հասկանում:

«ԴՈՒՔ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ ՓՐԿՎԵԼ, ԵՍ Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի՞ՆՉ ԱՆԻ»

— Պարոն Դանիելյան, քանի դեռ դատարանի վճիռը չկա, իրենք մի՞թե չէին կարող ստեղծագործել իրենց իսկ տարածքում՝ «Գոյ» թատրոնում:

— Իրենց տարածքը ո՞րն է: Սա պետական տարածք է: Հենց վաղը իրենք կարող են գնալ եւ աշխատել, թող գրանցվեն, որպես աշխատող, Սունդուկյան թատրոնի «Գոյ» փորձարարական ստորաբաժանման մեջ:

— Կոնֆլիկտը հենց դրանում է, որ «Գոյ»-ը չի ուզում դառնալ Սունդուկյան թատրոնի ստորաբաժանում, այլ ուզում է շարունակել ստեղծագործել այնպես, ինչպես եղել է 35 տարի շարունակ:

— Գիտեք, ես էլ շատ բան եմ ուզում, հենց հիմա ուզում եմ արձակուրդ գնամ, չեմ կարողանում:

— Սա նույնն է, որ ԿԳՄՍ նախարարին փոխեն ու Դուք չցանկանաք աշխատել նոր նախարարի տեղակալ, բայց Ձեզ ստիպեն մնալ:

— Չէ, սա լրիվ ուրիշ հարց է: Մենք իրենց աշխատանքի հնարավորություն ենք տվել: Իրենք կարող են գնալ, աշխատել, ստեղծագործել լրիվ ազատ պայմաններում՝ գումարային հարցեր չկա, տեղի հարց չկա: Նախորդ տարիներին իրենք 70 ներկայացում են արել իրենց պլանով: Մենք իրենց ասում ենք՝ տալիս ենք 122 օր, եթե պետք է, կարող ենք ավելացնել: Ուզո՞ւմ եք՝ 140 օր, տալիս ենք: Բայց պետք է սկսեք մի բան անել: Հիմա թատրոնը թատրոնում չէ, շատ վատ թատրոն է դրսում կայանում՝ առանց հանդիսատեսի: Ուղղակի, վերջիվերջո, ուզում եմ հասկանալ՝ «Գոյ»-ն ի՞նչ է ուզում:

— Փաստորեն, փոխզիջման պատրաստ չե՞ք գնալ:

— Գիտեք, ինձ համար այնքան հանգիստ կլիներ, որ բանակցություններ չվարեի մի տարի, ընդ որում՝ ամեն բանակցությունը տեւել է 3 ժամանոց խոսակցություն ինձ մոտ: Փոխանակ տուն գնայի կամ միջոցառման՝ նստել եմ, խոսել եմ, լսել եմ, բնականաբար, փոխզիջումների գնացել ենք: Ես շատ հանգիստ կարող էի ասել՝ որոշումը կա, վերջացնենք, այլեւս ոչինչ չքննարկենք, բայց ասել ենք՝ թատրոն է, մարդիկ են, հետեւում ընտանիքներ կան կանգնած: Երբ որոշումը վերջնական կայացավ, իրենց հետեւից մենք ընկել էինք՝ ասելով եկեք գրանցվեք, որ աշխատավարձ ստանաք: Ես ինքս զանգում էի արտիստներին եւ ասում էի՝ ժողովո՛ւրդ, եկեք աշխատավարձ ստացեք, պատրաստ ենք ձեզ տալ: Չեկան: Ես ուզում եմ ձեզ փրկել, դուք չեք ուզում փրկվել, ես ի՞նչ անեմ, նախարարությունն ի՞նչ անի:

— Իսկ այս ողջ պատմության մեջ չե՞ք կարծում, որ ԿԳՄՍ նախարարության դրդմամբ՝ Սունդուկյան թատրոնի տնօրենի բացասական դերակատարությունն էլ կա:

— Այդպես չի կարելի ասել, որովհետեւ բոլորս էլ աշխատում ենք մարդկանց հետ, այստեղ պետք է պրոֆեսոնալ մոտեցում ցույց տալ: Մենք պրոֆեսիոնալ հարաբերությունների մեջ ենք:

«Ո՞ՐՆ ԷՐ ԿԳՄՍՆ-Ի ՁԵՌՔՄԵԿՆՈՒՄԸ, ԳՈՒՄԱՐ ՏԱԼ, ՈՐ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԱՉՔ ՓԱԿԵ՞ՆՔ»

ԿԳՄՍ փոխնախարարի դիտարկումների վերաբերյալ՝ «Իրավունք»-ը զրուցել է նաեւ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:

— Դանիել Դանիելյանը հարց է բարձրացնում, թե՝ ի վերջո, «Գոյ»-ն ի՞նչ է ուզում: Ասում է՝ իրենք ուզում են ձեզ փրկել, դուք չեք ուզում փրկվել:

— Եթե ուզեին փրկել, մենք միասին կկառուցեինք այդ փրկօղակը՝ ստեղծված իրավիճակից: Բայց, ամեն ինչ անում է ե՛ւ ԿԳՄՍ նախարարությունը, ե՛ւ Սունդուկյան թատրոնը, որպեսզի, ամեն դեպքում, «Գոյ» թատրոնը չփրկվի: Մենք նաեւ լրագրողներին հրավիրեցինք ասուլիսի եւ փաստաթղթերով ներկայացրեցինք հանրությանը ողջ ճշմարտությունը: Եվ կարծում եմ՝ հանրությունն արդեն գիտի՝ ով էր ուզում «փրկել» եւ ով չէր ուզում «փրկվել»: Պատասխանելով Դանիել Դանիելյանին՝ հարց եմ տալիս՝ ո՞րն էր նախարարության ձեռքմեկնումը, գումար տալ, որ այս ամբողջ ապօրինությունների վրա ա՞չք փակենք: Չեմ կարծում, թե դա փրկություն է:

— Ըստ էության, ԿԳՄՍ փոխնախարարն ասում է, որ նպաստավոր պայմաններ են առաջարկել «Գոյ»-ին, հրաժարվել եք:

— Ո՞րն է նպաստավոր պայմանը: Թիվ 701-Ն որոշումը, որը կառավարությունն ընդունել է ապօրինաբար, ըստ այդմ՝ մենք ստանալու էինք աշխատավարձ եւ խաղալու էինք «Գոյ» թատրոնի տարածքում ու Սունդուկյան թատրոնի այլ հարթակներում: Բայց այստեղ մենք ունենք անհամաձայնություններ, էլ չեմ ասում, որ կա օրենսդրական խախտումներ: Այդ ամենը թողնենք մի կողմ, գնանք գործարքի՞: Իսկ եթե խոսքն անկախ թատրոն ստեղծելու մասին է, սա լրիվ ուրիշ խոսակցություն է: Սա եղել է ալտերնատիվ տարբերակ երկու կողմերի համար, որպեսզի ե՛ւ իրենք թիվ 701-Ն որոշումն, այսպես ասած, կյանքի կոչեն, ե՛ւ մենք կապ չունենանք Սունդուկյան թատրոնի հետ, լինենք անկախ եւ ստեղծագործենք մեր տարածքում: Մեզ համար շատ հստակ է դրված այս հարցը, որ «Գոյ» թատրոնը պետք է ստեղծագործի այն տարածքում, որտեղ 35 տարի շարունակ ստեղծագործել է: Այն գումարը, որը նրանք փորձել են մեզ տալ, իբրեւ աջակցություն, այո՛, դրանից հրաժարվել ենք: Մեզ համար սկզբունքային է եղել՝ հենց «Գոյ» թատրոնի նույն տարածքում ստեղծագործելը: ԿԳՄՍ նախարարությունը մի նախագիծ էր մշակել անկախ թատրոններին աջակցելու համար, որի մեջ շատ հստակ գրված էր, որ նախարարությունը պատրաստվում է անկախ թատրոններին տրամադրել գումար, որտեղ չկա նշված գումարի չափը եւ կոնկրետ տարածքը: Եվ այս առումով մի փոքրիկ չակերտ բացեմ՝ անկախ թատրոնի նախագիծը, երբ կյանքի պետք է կոչվեր, ինչո՞ւ է այդ քննարկմանը ներկա գտնվել Վարդան Մկրտչյանը: Ի՞նչ կապ ունի անկախ թատրոնների նախագծի քննարկման հետ Սունդուկյան թատրոնի տնօրենը, որ մի հատ էլ ուլտիմատում է ներկայացրել, որ՝ եթե հանում եք 19-րդ կետը, ես համաձայն եմ: Հիմա ի՞նչ լավության մասին է խոսքը, ո՞վ է ում լավություն անում: Եթե շատ կոնկրետ, այնպես է արվում, որ նախագծի միջից դուրս գա տարածքի հարցը:

«ՀԻՄԱ ՍԱ Ո՞Վ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ, ՄԻ ՀԱՏ ՀԱՍԿԱՆԱՆՔ՝ Ո՞Վ ՈՒՄ ԲԱՐԵԿԱՄՆ Է»

— Պարոն Դանիելյանը նաեւ նշում է, որ նախորդ տարիներին 70 ներկայացում եք արել, մինչդեռ իրենք հիմա պատրաստ են 122-140 օր տրամադրել:

— Հավանաբար, պարոն Դանիելյանը տեղյակ չէ, որովհետեւ երբ նա դարձել է փոխնախարար, մեզ, կարծես թե, արդեն չէին դիտարկում, որպես ՊՈԱԿ, ու չեն տեսել մեր տարեկան հաշվետվությունները: Մենք չենք ունեցել 70 ներկայացում, ունեցել ենք 80-ից ավելի. տարեկան կտրվածքով պլանն այդպիսին է եղել: Ինչ վերաբերում է նրան, թե մեզ առաջարկել են խաղալ 122 ներկայացում, եթե Վարդան Մկրտչյանը ԿԳՄՍ նախարարությունում է աշխատում, դա ուրիշ հարց է, որովհետև դա առաջարկվել է վերջինիս կողմից: Այսինքն՝ Վարդան Մկրտչյանի առաջարկը վերագրելով իրենց՝ ասում են, թե՝ մենք առաջարկո՞ւմ ենք: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ գործակցում են իրար հետ: Բանակցությունների ժամանակ Վարդան Մկրտչյանն ասել է՝ ամենալավ օրերը որո՞նք են, որ ներկայացում եք խաղում: Ասել ենք՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերը: Ինքն էլ պատասխանել է, որ շաբաթ-կիրակի օրերը մեզ է տալիս, որ խաղանք՝ որպես անկախ թատրոն: Հիմա սա ո՞վ է առաջարկել՝ ԿԳՄՍ նախարարությո՞ւնը, Վարդան Մկրտչյա՞նը, թե՞ միասին: Մի հատ հասկանանք՝ ո՞վ ում բարեկամն է:

— Կպարզաբանե՞ք, թե՞ ՀՀ արդարադատության նախարարությունն ի՞նչ էր Ձեզ պատասխանել, որովհետեւ ըստ Դանիել Դանիելյանի, լրիվ հակառակն եք հասկացել, թե ինչ է այնտեղ գրված: Ըստ էության, ասում է, թե Ձեզ ուղղված պատասխանը չէր նշանակում, որ մինչեւ դատարանի վճիռը կարող եք ստեղծագործել Ձեր թատրոնում:

— Շատ հստակ է գրված արդարադատության նախարարարության մեզ ուղարկված՝ ի պատասխան գրության մեջ: Եթե հայցը վիճարկման է, ապա 83-րդ հոդվածով կասեցվում է վարչական ակտից բխող գործողությունները: Իսկ ես նորից եմ ասում՝ մեր հայցը վիճարկման է: Թյուր կարծիք է, թե դա ճանաչման հարց է, ոչ թե վիճարկման: Պատասխանում հղում է արված «Դատալեքս»-ում առկա տեղեկությունների վրա: Իսկ  բոլորս էլ գիտենք, որ այնտեղ տեղեկություններ կան, որոնք լրացված չեն մինչեւ վերջ: Ճանաչման հայց եղել է ամենասկզբից, երբ մենք տվել ենք դատարան, որը հետ է վերադարձվել: Իսկ հիմա խոսքը վիճարկման մասին է:

Ի՞նչ կասեք մյուս թատրոնների լռության մասին՝ արդյոք իրենց կարծիքով վաղն ուղտն իրենց դուռը չի չոքելու:

 Մեր նախորդ ակցիաների ժամանակ, երբ ստորագրահավաք էինք իրականացնում, տարբեր թատրոններից անհատներ արտահայտել են իրենց կարծիքը եւ պատրաստակամություն են հայտնել լինելու ցանկացած պահի մեր կողքին: Եթե կհիշեք, մենք ստորագրահավաք էինք անում եւ մոտ 150-ից ավել արվեստագետներ ստորագրեցին՝ նույն հենց թատերական ոլորտից: Ի՞նչ է, լուռ են իրենք: Չեմ կարծում: Մենք ցույց ենք տվել, որ այս մարդիկ կողմնակից են, որ «Գոյ» թատրոնը ստեղծագործի իր տարածքում: Բայց այդ մարդկանց կարծիքն էլ անտեսվեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵռաբլուրում տղամարդը գողանում է զոհվածների շիրիմների վրա դրված ծաղիկներըԱսում են՝ վայ, արյուն չթափվի, հարգելինե՛րս, տասնյակ հազարավոր արյուն արդեն թափվել է. ՀամբարձումյանԿոչ եմ անում միավորված պայքարել այս աղետի դեմ. լուսահոգի Սերժ Սրապիոնյանի պատգամը«Նոր ալիք» մրցույթի հաղթող Սարոն կնքվել է. միայն թե իմանաք ով է քավորըԻնչու են իրար խառնվել Նիկոլի «ընդդիմադիրները». Նարեկ ՄալյանՈւսումնասիրություն. Արհեստական միսը կարող է մեծացնել դեպրեսիայի հավանականությունըԻնչո՞ւ մարդիկ չեն կարող փռշտալ քնած ժամանակԻնչպե՞ս է ուշ ժամին ուտելն անդրադառնում մարդու առողջության վրաԻնչպե՞ս են սոցիալական ցանցերը փոխել իրականության մեր ընկալումըԴեղերի թիրախային առաքման համար նոր միկրոռոբոտներ են ստեղծվել. Science RoboticsԱյսօր Կարեն Ասլանյանի հարսանիքն է, որը տեղի է ունենում ԿիպրոսումԿրակոցներ՝ Երևանում․ «Mercedes»-ով և այլ ավտոմեքենաներով իրար վրա են քշելՍտեղծվել է նանոդեղամիջոցները մարդու ուղեղին հասցնելու մեթոդ. JCRՀոգեբանի 3 խորհուրդ, թե ինչպես ազատվել բացասականությունից և Նոր տարին սկսել մաքուր էջից Նումերոլոգը բացահայտել է, թե ինչպես պետք է պահել ցանկությունը, որպեսզի այն իրականանաՇաբաթական չորս խնձորը կիջեցնի սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը. FrontiersԳիտնականները պարզել են, թե ինչու է խոր քունը բարելավում հիշողությունըՏիրանին մեղադրում են գաղտնիության ֆոնով. նրան կալանքի են տանում«Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին»․ ադրբեջանագետՄահացել է աշխարհի ամենատարեց կինըՀայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազելՊատգամավոր Հայկ Սարգսյանը «դուռ պահողին» 20.000 դրամանոցներ տվեց.նոր կադրեր`Կարեն Ասլանյանի հարսանիքիցԲարև Ձեզ, Ձեր նոր տարին շնորհավոր, մենք եկել ենք ձեր հորը ձերբակալենք». Տիրան Խաչատրյանի դուստրը մանրամասներ է ներկայացնումԶախարովան պատասխանել է Բերբոքի` ռուսական ռազմաբազաների մասին հայտարարությանըՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. Նարեկ ՄալյանՃրագալույցի Սուրբ Պատարագ կմատուցվի․ մանրամասներՁերբակալել են ազգային հերոս Տիրան ԽաչատրյանինԻնքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Շարմ էլ Շեյխի օդանավակայանում․ մանրամասներԱրտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 4-ի դրությամբՄեկ գիշերվա ընթացքում 5 ռուսական մարզի վրա ոչնչացվել է 16 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆՊակիստանն ու Աֆղանստանը պատերազմի եզրին են. BildԵրևանի հանրային տրանսպորտի ուղեվարձերն արդեն միայն անկանխիկ են․ քաղաքապետի խոսնակը մանրամասնում էԵ՞րբ է Մեծ Պահքը սկսումԻնչու են կատուները քնում տան տարբեր վայրերում. ի՞նչ է թաքնված դրա հետևումՌԴ-ն Իրանին նաեւ 5-րդ սերնդի Սու-57 ինքնաթիռներ է մատակարարում. Իրանական պաշտոնյաԹրամփը հունվարի 10-ին նորից դատարանի առաջ կկանգնիԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մարդը, ով կանխատեսում էր ամեն ինչ. Ի՞նչ է կանխատեսել Ժիրինովսկին 2025 թվականի համարՊոկրովսկի ուղղություն, ուկրաինական դիրքերը զանգվածային կրակի տակ են (Տեսանյութ)Ռուսները 3 կմ խորությամբ ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը` դուրս գալով Պոկրովսկ-Կոնստանտինովկա ռազմավարական մայրուղի (Քարտեզ)Աշխարհում ալկոհոլի մասին ամենաանհեթեթ օրենքներըԻնչ էին կանխատեսում 1915թ.-ին` 2025թ.-ի մասին«Կգա ութերորդը և կփոխի ամեն ինչ». Վանգայի 2025 թվականի կանխատեսումներըԶախարովան պատասխանել է Բերբոքի` ռուսական ռազմաբազաների մասին հայտարարությանըՇՏԱՊ. Հայրիկյանը պետք է հայցի հասարակության ներողամտությունը, դա պահանջում հեղինակություն վայելող Պարույր Հայրիկյանի շահը. Հայտնի փաստաբանի բացառիկ հարցազրույցը«Ռեալը» դրամատիկ խաղում հաղթանակ կորզեց.Բելինգեմի գոլը 95-րդ րոպեին(տեսանյութ)Ռուսական «Օ» բանակախումբը Պոկրովսկի մատույցներում, նոր գյուղեր է ազատագրել. Ուկրաինական ռազմական աղբյուրներ (Քարտեզ)Թրամփի ուզածը կատարվում է. Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է Դանիայից անկախանալու իր ցանկության մասին. ReutersԼավագույնը Մխիթարյանն է. Գունկոն` հայ ֆուտբոլիստների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top